o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականները կորոնավիրուսային վարակի ու սրտամկանի հետ խնդիրների միջեւ կապ են հայտնաբերել․ JAMA Cardiology

29.03.2020 15:56 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականները կորոնավիրուսային վարակի ու սրտամկանի հետ խնդիրների միջեւ կապ են հայտնաբերել․ JAMA Cardiology

COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացված պացիենտների մոտ 20%-ի մոտ գիտնականները հայտնաբերել են սրտամկանի վնասվասքի նշաններ՝ պաթոլոգիա, որը կարող է մահվան ռիսկի լրացուցիչ գործոն լինել։ Գիտնականները ենթադրում են, որ վիրուսը կարող է սրտի վրա ուղղակի վնասող ազդեցություն ունենալ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Cardiology ամսագրում։

ՀՀ Գեղարքունիքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Միոկարդի (սրտամկանի) վնասումը կարող է տեղի ունենալ, օրինակ, դրա բորբոքման (միոկարդիտի) կամ ինֆարկտի (արյան շրջանառության խախտման հետեւանքով նրա մի մասի մահանալու) դեպքում։ Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նույնպես սիրտը կարող է տուժել։

Նոր հետազոտության հեղինակները 2020թ․ փետրվարին Ուհանի համալսարանի «Ռենմին» հիվանդանոցում ուսումնասիրել են նոր կորոնավիրուսով 416 պացիենտների։ Նրանցից 82-ի (19,7%) մոտ հայտնաբերվել են միոկարդի վնասվածքներ։ Գիտնականները դրանք հայտնաբերել են հատուկ թեսթերի միջոցով, որոնք որոշում են արյան մեջ տրոպոնինի սպիտակուցի մակարդակը։

Ուսումնասիրությունների ընթացքում մահացել է սրտի վնասվածքով 42 (51,2%) եւ առանց նման վնասվածքների 15 (4,5%) պացիենտ։ Այսպիսով, միոկարդի վնասվածքը կարելի է համարել COVID-19-ի դեպքում մահվան բարձր ռիսկի ցուցանիշ։ Միոկարդի վնասվածքով պացիենտների մոտ մահվան ռիսկը 4 անգամ ավելի բարձր է եղել, նույնիսկ տարիքի գործոնը հաշվի չառնելով։

Գիտնականները ենթադրում են, որ նոր կորոնավիրուսը կարող է ուղղակի վնասող ազդեցություն ունենալ միոկարդի վրա։ Այս վիրուսը ներթափանցում է օրգանիզմ՝ կապվելով շնչառական համակարգի բջիջներում որոշակի ռեցեպտորների հետ։ Սակայն սրտամկանում նույնպես կան այդպիսի ռեցեպտորներ․ հնարավոր է, դա կարող է բացատրել, թե ինչպես է վիրուսը վնասում սիրտը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА