o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում

29.03.2020 19:26 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում

Կորոնավիրուսից բուժվածների կեսի մոտ COVID-19 վիրուսն օրգանիզմում պահպանվում է 1-8 օր, նույնիսկ բոլոր ախտանիշների անհետանալուց հետո։ Այսպիսի եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, որը հետազոտություն է անցկացրել Պեկինի բժշկական կենտրոնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են ATSJournals ամսագրում։

Ի սպառ բացակայում են փաստարկված հիմնավորումները գործող սահմանափակումների թուլացման, իսկ շատ կարճ ժամանակ անց դրանց վերացման համար. Կարեն Ավագյան

Մասնագետները վերլուծել են 16 պացիենտների տվյալները, որոնց միջին տարիքը 35,5 է կազմել։ Նրանք բոլորը հունվարի 28-ից փետրվարի 9-ը բուժվել են կորոնավիրուսից, եւ բոլորն առողջացել են, ու նրանց անալիզների պատասխանները բացասական են եղել։ Սկզբնապես վիրուսային կարգավիճակը հաստատվել է երկու հաջորդող թեսթերի միջոցով՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով (ՊՇՌ)։

Յուրաքանչյուրի հիվանդությունը տարբեր աստիճանի ծանրությամբ է ընթացել, նշել է հետազոտության մասնակից, թոքաբան Լոկեշ Շարման։ Ինկուբացիոն շրջանը կազմել է միջինը հինգ օր, բոլորի մոտ եղել է բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ եւ շնչարգելություն։ Այդ ախտանիշները շարունակվել են միջինը 8 օր, սակայն պացիենտներից կեսի մոտ վիրուսի անալիզները դրական են եղել նույնիսկ ախտանիշների անհետացումից հետո։

Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է կորոնավիրուսից բուժվածների կարանտինի ժամկետը 1-2 շաբաթով երկարաձգել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА