o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 418-ի

29.03.2020 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 418-ի

Ուկրաինայի տարածքում վերջին 12 ժամերի ընթացքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 356-ից հասել է 418-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը:

Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում

«Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 418 դեպք, նրանցից  9-ը մահվան ելքով, 5 հիվանդ առողջացել է: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 109 նոր դեպք»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից  30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА