o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​ՊՆ նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

29.03.2020 16:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​ՊՆ նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

«Այսօր, նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Ստեփանակերտում, քաղաքացիների հետ անհատական հանդիպումների քարոզարշավի շրջանակներում, ես , Ք.Իվանյանի անվան վարժարանի մուտքի մոտ հանդիպեցի երեք զինծառայողի, որոնց հետ զրուցեցի եւ նախընտրական բուկլետ տվեցի», - այս մասին նշում է Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Այնուհետեւ, ինձ հասած տեկեկության համաձայն, իմացա, որ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանձնարարել է այդ փաստի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել, ինչը խախտում է ընտրողի իրավունքները եւ ըստ այդմ՝ հակաօրինական է: Դա ուղղակի ճնշում է ընտրողի վրա: Այս դեպքի վերաբերյալ ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանը ասաց, որ ինքը ունի համապատասխան որոշում, որ զինծառայողները ընտրական գործընթացներին չխառնվեն: Շատ վատ է, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ ընտրողների իրավունքներից, տեղյակ չէ, որ զինծառայողը նաև ընտրող է եւ որ ընտրությունները եւս ընտրական գործընթաց են: Խորհուրդ եմ տալիս ընտրական օրենգրքին ծանոթանալ եւ հորդորում եմ չխոչնդոտել նախընտրական գործընթացներին:
Նաեւ զգուշացնում եմ՝ օրենքի առջեւ պատասխան են տալու բոլորը»:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА