o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին». Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ

29.03.2020 17:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին». Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ

Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆՆ իր պատգամն է հղել ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հավատացյալներ, ստեղծված անելանելի եւ դժվարին այս շրջանում, երբ աշխարհը բարդ եւ մտահոգ օրեր է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ամենը եւ վերադառնանք բնականոն մեր կյանքին։ Մեր հայրերի լույս հավատքով եւ Սուրբ Էջմիածնից ճառագող օրհնությունները միախառնվելով մեր աղոթքներին պիտի զորավիգ ու անսասան պահեն մեզ։ Մեր կոչը եւ հորդորն է Ձեզ՝ խստագույնս պահպանել բոլոր ցուցումներն ու կանոնները, մեկուսացման այս շրջանը համարել իբրեւ ապաշխարության եւ խորհելու լավագույն ժամանակաշրջան։ Սիրելի հավատացյալներ, գալիք կյանքի լուսավոր օրերի խնդությամբ՝ ընդառաջ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդին, եկեք միասնական ուժերով վերստին աղոթք բարձրացնենք եւ հայցենք բարեգութ Աստծո օրհնությունը՝ համայն աշխարհի համար, որպեսզի հնարավորինս շուտ աշխարհում տիրի առողջություն եւ համերաշխություն։ Աստված բոլորիս պահապան»:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 , մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է, մահվան դեպքերինը՝ 91

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА