o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գիտնականները հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքում ռիսկի խմբի պացիենտների տարիքը

29.03.2020 22:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գերմանացի գիտնականները հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքում ռիսկի խմբի պացիենտների տարիքը

Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտի գիտնականները հայտնել են COVID-19 նոր կորոնավիրուսի դեպքում «ռիսկի խմբի» պացիենտների տարիքը, ինչպես նաեւ թվարկել են հիմնական ախտանիշները:

«Ի՞նչ գիտենք հիվանդների միջին տարիքի մասին: Վիրուսով վարակված անձանց միջին տարիքը կազմում է 45: Մահացածների միջին տարիքը՝ 82: Հիվանդացածների 57 տոկոսը տղամարդ է... Հիմնական ախտանիշներն են՝ 55 տոկոսի մոտ նկատվում է հազ, 40 տոկոսի մոտ՝ ջերմություն»,- Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է Կոխի ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլանդը:

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 7 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Նա հավելել է, որ վիրուսով հիվանդացածների եւ դրա հետեւանքով մահացածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական թվերն ամբողջական չեն, քանի որ «բոլոր դաշնային հողերի ոչ բոլոր գերատեսչություններից են տեղեկություններ ստացվել»:

Նշենք, որ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 22 672-ի, մահացել է ընդհանուր առմամբ 86 մարդ: Սա ավելի քան 4 հազար պացիենտով ավելի է, քան գրանցվել էր կիրակի: Իսկ worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ Գերմանիայում այս պահին կա վիրուսով վարակված 24 873 պացիենտ եւ մահվան 94 դեպք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА