o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

29.03.2020 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը». Ջոնաթան Լաքոտը Պատրիկ Դեւեջյանի մասին

Արդեն հայտնի է, որ կորոնավիրուսի հետեւանքով կյանքից հեռացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, հայ դատի մեծ պաշտպան Պատրիկ Դեւեջյանը: Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Դեսպան Ջոնաթան Լաքոտը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Դեւեջյանի հարազատներին. «Այս գիշեր մեզանից հեռացավ Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեծն վարպետը։ Պատրիկ Դևեջյանը հայկական հարցի անխոնջ պաշտպանն էր և մշտական դերակատարում է ունեցել մեր երկու երկրների միջև հարաբերությունների կերտման գործում։ Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահության ընթացքում մշակել էր Հայաստանի զարգացման հիմնական ծրագրերից մեկն` ի նպաստ Տավուշի մարզի։ Հաճախակի այցելելով Հայաստան` նա ճանաչված և գնահատված էր բոլորի կողմից, և այսօր բազմաթիվ հայեր հարգանքի տուրք են մատուցում վերջինիս։ Անձամբ ես հիշում եմ մեր երկար առաձնազրույցը, որն ինձ հատկացրել էր Նանտերի իր գրասենյակում` մինչ Հայաստանում իմ գործառույթները ստանձնելը։ Խորհուրդներով և դասերով լի հանդիպում, որոնց արձագանքն այսօր առանձնակի է հնչում։ Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, դեպարտամենտային խորհրդի և Օ-դը-Սենի ՏԻՄ ընտրվածներին»,- գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА