o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուպերմարկետում ՍԱՏՄ աշխատակիցները որեւէ խախտում չեն հայտնաբերվել` ապրանքատեսակը եղել է ժամկետի մեջ, պահպման պայմանները համապատասխանել են, առկա են եղել բոլոր փաստաթղթերը

30.03.2020 14:37 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սուպերմարկետում ՍԱՏՄ աշխատակիցները որեւէ խախտում չեն հայտնաբերվել` ապրանքատեսակը եղել է ժամկետի մեջ, պահպման պայմանները համապատասխանել են, առկա են եղել բոլոր փաստաթղթերը

Նախօրեին ուղիղ եթերի միջոցով օգտատեր Սեւակ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Երեւան Սիթից» նրբերշիկ է գնել, որի ուտելուց հետո իր փոքրիկը թուանավորվել է եւ հայտնվել հիվանդանոցում: «Երեկվանից իմ երեխաները իրենց լավ չեն զգում, բայց այսօր առավոտյան արդեն աղջիկս որովայնի ցավերից պռիստուպի մեջ ընկավ մի քանի անգամ, շտապ օգնույունը տարավ հիվանդանոց, հիմա երեխայիս պառկացրել են սիստեմայի տակ ու չեն թողնում տուն գա»:

Այս աղցանը կսիրեն բոլոր նրանք, ովքեր հետևում են իրենց առողջությանը

Որքանո՞վ է փոքրիկի թունավորման պատճառը կապված գնված նրբերշիկի հետ փորձեցինք պարզել «Արաբկիր» բկ-ից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկատվություն չեն տալիս:

Մենք փորձեցինք կապվել ՍԱՏՄ-ի հետ, որտեղի լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ուղիղ եթերից` կես ժամ անց ՍԱՏՄ աշխատակիցները գնացել են տվյալ օգտատիրոջ տուն, որտեղից վերցվել է տվյալ ապրանքատեսակից նմուշ եւ ուղարկվել փորձաքննության:

ՍԱՏՄ աշխատակիցները գնացել են նաեւ տվյալ սուպերմարկետ, որտեղ որեւէ խախտում չի հայտնաբերվել` ապրանքատեսակը եղել է ժամկետի մեջ, պահպման պայմանները համապատասխանել են, առկա են եղել բոլոր փաստաթղթերը:

ՍԱՏՄ-ից մեզ տեղեկացրեցին, որ առավոտյան այցելել են նաեւ փոքրիկին, ով իրեն լավ է զգում եւ, որ վերջինս շուտով տուն կվերադառնա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА