o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել ավելի վատ.Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

30.03.2020 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել ավելի վատ.Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այսօր` մարտի 30-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Զբոսաշրջության կոմիտեն մարտ ամսվա ընթացքում, ի՞նչ կորուստներ է արձանագրել, հունվար-փետրվար ամիսների հետ համեմատ, և հետագայում, ինչպե՞ս եք տեսնում կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների լուծումը:

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե


Սուսաննա Սաֆարյանը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.


Ընդհանուր առմամբ կորուստները գումարային առումով թվայնացված չեն, բայց կարծում եմ, պատկերացնում եք,  որ առաջին եռամսյակում արդեն իսկ բավականին զբոսաշրջային այցելությունների նվազում կար: Քանակական առումով կարող եմ ասել, որ նախորդ տարվա համեմատ, Հայաստան առաջին եռամսյակում չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ: Կարծում եմ, բավականին զգալի կորուստ է այս ամենը զբոսաշրջային ինդուստրիայի համար: Հաշվի առնելով, որ դեռ առաջին եռամսյակը, զբոսաշրջության ամենաակտիվ եռամսյակը չէր, և այդ շրջանում դեռևս կային բաց սահմաններ և ճանապարհորդելու հնարավորություն:

Բանախոսը նշեց, որ երկրորդ եռամսյակի պատկերը կարող է լինել ավելի վատ,քանի որ կան փակ սահմաններ,իսկ թռիչքները դադարեցված են,հետևաբար զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու: Բանախոսն ընդգծեց, որ այս ամենը նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որոնք հանրապետությունն ունենում է զբոսաշրջության միջոցով, այլևս չեն լինելու, հետևաբար իրենց արժեշղթան, իրենց արդյունքներից չի օգտվելու: Սուսաննա Սաֆարյանը նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե այս պահին ինչ կորուստների մասին է խոսքը, բայց եթե հաշվարկենք մեկ զբոսաշրջիկի միջին արժեքը, կստացվի, որ առաջին եռամսյակի համար կլինի մոտավիրապես 170-175 հազար ԱՄՆ դոլարի չափով:

 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА