o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին

31.03.2020 12:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА