o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոշ ժամանակ մի օգտագործեք այն ինչ իջեցնում է իմունային համակարգը. կոֆեին, ալկոհոլ, ծխախոտ. Չինական գիտությունների բժիշկ

31.03.2020 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որոշ ժամանակ մի օգտագործեք այն ինչ իջեցնում է իմունային համակարգը. կոֆեին, ալկոհոլ, ծխախոտ. Չինական գիտությունների բժիշկ

Կորոնավիրուսի մասին մեր հարցազրույցների շարքը շարունակում ենք և այս անգամ մեր հարցերն ենք ուղղել Ալեքս Գալենտերին, ով մեր հայրենակիցն է Ստամբուլից։ Նա բժիշկ է. ավարտել է Էլյուլի բժշկական համալսարանը, հետագայում Ամերիկայի և Սիբիրի շամանների մոտ ուսանել է շամանական բժշկություն, Չինաստանում` չինական բժշկություն։ Նա բիոէներգոթերապևտ է, Ռեյկիի և Թայ Չիի վարպետ, Գուդ Չիի պրակտիկ։ Հերմետիկ դպրոցի վարդապետ, Չինական գիտության բժիշկ, համակարգային համախմբման ֆասիլիտատոր

«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ

- COVID-19 վիրուսը ինչո՞վ է տարբերվում մյուս վիրուսներից:

- Ես չեմ կարծում, որ այս վիրուսը մյուս վիրուսներից տարբեր է, ուղղակի յուրաքանչյուր վիրուս ունի իր վարքագիծը և մենք պատրաստ չէինք այս մեկին։

- Ի՞նչ եք կարծում, դա բնության ստեղծա՞ծն է, թե՞ մարդու: 

- Կարծում եմ, որ սա մտածելու բարդ ձև է, մարդը բնության ստեղծածն է, ուստի մարդու կողմից ստեղծվածը նույնպես բնության ստեղծած է՝ որպես տրամաբանական արդյունք:

- Ինչպե՞ս մարդը կարող է պայքարել այս վիրուսի դեմ։

- Ինչի դեմ որ մենք պայքարենք, մեր անձը թույլ կլինի, իսկ հակառակորդն` ավելի ուժեղ, ուստի ես չեմ առաջարկում պայքարել դրա դեմ, ես առաջարկում եմ աշխատել մեզ վրա ՝ բարձրացնելու մեր իմունային համակարգը:

- Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կվերանա վիրուսը:

- Իմ կանխատեսմամբՙ հուլիսի կեսերին իրավիճակը կթեթևանա, իսկ հոկտեմբերին ևս մեկ ծանր ժամանակ կգա:

- Այս իրավիճակը, որ ստեղծվել է, արդյոք ունի՞ խորհուրդ: Ի՞նչ է մեզ սովորեցնում, հասկացնում։

- Կարծում եմ, որ այս վիրուսը հարուցվել է Չինաստանում 5G ցանցի տեղադրումից հետո: Եթե մենք խաթարենք շրջակա միջավայրի թրթիռները և հաճախականությունը, դա նման արձագանք կթողնի մեր վրա։ Սա այն դասն է, որը մենք պետք է սովորենք. ամեն մեր գործողություն անհետևանք չի մնում։

- Որպես բժիշկ, ի՞նչ խորհուրդ կտաք առաջնահերթ անել: 

- Հեռավորություն պահպանել բարձր հաճախականություններ ունեցող տեխնիկայից, օրինակ` ինտերնետում ժամանակ անցկացնելու կամ հեռուստացույց դիտելու փոխարեն ավելի շատ գրքեր ընթերցեք, մարզվեք կամ միկրոալիքային սնունդ ուտելու փոխարեն, ինքներդ պատրաստեք։ Անհատական ​​հիգիենա պահպանեք և իմունային համակարգը բարձրացնող միջոցառումներ արեք։

- Ի՞նչ վարժություններ կամ միջամտություններ կարելի է անել չվարակվելու և կամ իմունիտետը բարձրացնելու համար:

- Մի որոշ ժամանակ մի օգտագործեք այն ինչ իջեցնում է իմունային համակարգը. կոֆեին, ալկոհոլ, ծխախոտ...: Կերեք ավելի շատ թարմ բանջարեղեն` լվանալով քացախով։ Ամեն օր մարզեք ձեր միտքն ու մարմինը։ Բարձրացրեք ձեր ներքին հաճախականությունները, եթե ունեք նման հնարավորություն (օրինակ` Tai Chi, Qi Gong և այլն միջոցներով): Խմեք հետևյալ խառնուրդը. թեյի բաժակի 1/3 մասը լցնել խնձորի քացախ, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և ավելացնել եռացրած ջուր: խմեք այս ըմպելիքը օրական 2-3 անգամ `իմունային համակարգը խթանելու համար։

Արմենուհի Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА