o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

31.03.2020 15:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում»,-գրել է մարզպետը:

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

Հիշեցնենք, որ մարտի 30-ի դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակվելու 532 հաստատված դեպք:

   

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА