o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախը մերժեց սորոսականներին

31.03.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արցախը մերժեց սորոսականներին

Արցախի այսօրվա կայանալիք նախագահական ընտրությունների ելքն արդեն իսկ հայտնի է: Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին սորոսականների սրտի թեկնածու ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ չմնասնակցելն արդեն իսկ փաստում էր, որ վերջիններիս սցենարը տապալվել է: Մայիլյանին նախագահի պաշտոնում տեղավորելու հույսը կորցրել են նաեւ հայաստանյան սորոսականները: Այս մասին է փաստում, թե ովքեր են: Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու Հայաստանի Ազգային ժողովից: Ի դեպ, այդ տեղեկատվությունը հայտնի դարձավ միայն երեկ: Ըստ էության, վերջնական կազմը որոշվել է ոչ նախապես, այլ համահունչ` Արցախում տեղի ունեցող զարգացումների: Այսպիսով` ՀՀ խորհրդարանից գործուղվել են մարդիկ, որոնցից որեւէ մեկը սորոսական թեւից չէ, այդ թվում են` «Իմ քայլից»` ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պատգամավորներ` Համազասպ Դանիելյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գեւորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, ԲՀԿ-ից` Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Դալլաքյանը, ԼՀԿ-ից` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը եւ Հարություն Բաբայանը:

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА