o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է պատմել Սեյրան Օհանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովին

31.03.2020 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչ է պատմել Սեյրան Օհանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովին

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում անորոշ վիճակ է: Իշխանության գծած սցենարն առ այն, որ հանձնաժողով պետք է հրավիրեն ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, չաշխատեց, նա հրաժարվել Է, մինչդեռ հանձնաժողովի ախորժակն էլ ավելի էր բացվել, նրանք հույս ունեին հաջորդիվ հրավիրել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Թե ինչու հանձնաժողովը որոշեց Յուրի Խաչատուրովին հիմա հրավիրել, իշխանությունն ունի իր արդարացումը: Ըստ նրանց` ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, որին հյուրընկալել էին հանձնաժողովում, մի շարք հարցերին ի պատասխան` մատնացույց է արել Յուրի Խաչատուրովին: Հանձնաժողովն էլ որոշում է կայացրել Խաչատուրովին «հարցաքննել»: Արդյունքում հանձնաժողովը, որին հանձնարարված էր «աղմկոտ» բացահայտումներ անել, հայտնվել է անելանելի իրավիճակում, Սեյրան Օհանյանն էլ` անհարմար:

Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА