o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

31.03.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

Համավարակով պայմանավորված` երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն, բայց արի ու տես, որ դրանք թողած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան ժամանակ ուներ, որ մի քանի անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեց անծանոթ համարներով ու սկսեց կորած գյուղի բարեկամի պես հարցուփորձ անել «դեսից ու դենից»: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշում է, որ քաղաքացիների հետ հեռախոսազանգեր իրականացնելը լավ է, բայց բավարար պայման չէ  երկրում տնտեսական, անվտանգային եւ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ համախմբել եւ հանդիպել այն բոլոր ուժերի հետ, ովքեր ունեցել են դրա փորձը, հաղթահարել են շրջափակումը եւ հաղթել` պատերազմում: Կարելի է հարցնել ՀՀ առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ նրանց թիմերին, այսօր նաեւ նախկին վարչապետները հրապարակային իրենց առաջարկություններն են ներկայացնում: «Ես ամեն ինչ գիտեմ», «միայնակ կհաղթահարեմ» թեզերն այլեւս չեն աշխատում, ավելին` այն կործանարար է, պարոնա՛յք: Դուք անփորձ եք, այս մեկ ամիսը ցույց տվեց, որ սթափ չեք գնահատում իրավիճակը, ոչ թե կանխարգելում եք, այլ արձագանքում եք ընդամենը: Իսկ արձագանքողը միշտ պարտվում է: Ի՞նչն է խանգարում ստեղծել հակաճգնաժամային մարմին, որպեսզի փորձեն հնարավոր մինիմալ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Այսօր աշխարհը չի կարող կանխատեսել այս արհավիրքի նույնիսկ ժամկետները, որեւէ մեկը չկա, որը կարող է  ասել, թե սա մեկ ամսից կավարտվի կամ երկու ամսից: Դրա համար անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը, արդեն երկրորդական է` ով է հանրապետական, ով` նիկոլական, քոչարյանական ու լեւոնական: Սա ասում է մի մարդ, որն այս երկու տարին շատ խիստ քննադատել է ու դեռ քննադատելու է օրվա իշխանություններին, բայց հիմա դրա ժամանակը չէ:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА