o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկովը հայտնել է, որ նավթի շուկայում ներկայիս իրավիճակը չի բխում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերից

31.03.2020 18:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկովը հայտնել է, որ նավթի շուկայում ներկայիս իրավիճակը չի բխում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում են, որ նավթի շուկայում ներկայիս գնային կոնյունկտուրան երկու երկրների շահերից չի բխում, գրում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը՝ հղում տալով Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ռուսաստանի Էներգետիկայի առաջին նախարարը մահացել է կորոնավիրուսից

Նախագահների միջև հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել երկուշաբթի, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ․ երկու երկրների ղեկավարները քննարկել են այդ թվում նաև նավթի շուկայում տիրող իրավիճակը և պայմանավորվել են էներգետիկայի նախարարների՝ այս մասին խորհրդակցությունների անցկացման մասին։

Պեսկովը չի նշել, թե արդյոք նախագահը պլանավորում է մինչ այդ խորհրդակցություններն առանձին հանդիպում ունենալ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։

Պատասխանելով հարցին, թե որքանով են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հայացքները համընկնում նավթի շուկայում տիրող իրավիճակի առումով՝  նա նշել է․ «Անշուշտ, գիտակցում կա, որ ներկայիս գնային կոնյունկտուրան մեր երկրների շահերից չի բխում»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА