o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անդրանիկ Քոչարյանի աչքը դեռ ճամփին է

31.03.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Անդրանիկ Քոչարյանի աչքը դեռ ճամփին է

Մամուլում տարածված տեղեկության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժել է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ, ինչի մասին նամակ է հղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Արդեն իսկ մամուլում հայտնված նամակում Յու. Խաչատուրովը մասնավորապես անդրադարձել է խնդրի քաղաքական եւ բարոյական կողմին` շեշտելով, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովը որեւէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որեւէ իրադարձության: Ինչ վերաբերում է քաղաքական կողմին` Խաչատուրովը ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, եւ որ զինծառայողը (այդ թվում` պահեստազորի եւ պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որեւէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության: «Ուստի որեւէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը եւ դրանով նպաստել որեւէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը», - ընդգծել էր Խաչատուրովը: Թե այս դեպքում ինչպես է վարվելու հանձնաժողովը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Նա տեղեկացրեց, որ նիստը երեկ մեկնարկել է, քննարկել են կարեւոր հարցեր, բայց չի ավարտվել այն:

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել․ ովքեր են տուժել․ «Ժողովուրդ»

Իսկ այս անգամ ո՞ւմ եք հրավիրել հանձնաժողովի նիստին, որպեսզի պատասխանի պատգամավորների հարցերին:

Յուրի Խաչատուրովին:

Դե նա նամակ է գրել Ձեզ ու մերժել է ներկայանալ:

Հա՞, վստահ ե՞ք, կարո՞ղ է երկրորդ-երրորդ նամակը գրի, բայց ինչպե՞ս կարելի է հրաժարվել:

Յու. Խաչատուրովը ներկայացրել էր իր չներկայանալու քաղաքական եւ բարոյական կողմերի մասին:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Լավ-լավ, բարոյական կողմը հարցերին պատասխան տալն է, որը հասարակությանը հուզում է:

Փաստորեն, դեռ սպասո՞ւմ եք Յու. Խաչատուրովին:

Դրա պահանջատերը միայն մենք չենք, այլ նաեւ զոհվածների հարազատներն են, որոնք ասելիք ունեն, ի՞նչ է նշանակում չեմ գալու:

Եթե չեկավ, ո՞րն է լինելու հանձնաժողովի հաջորդ քայլը, կամ ո՞ւմ եք հաջորդիվ հրավիրելու:

Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանի հետ եկել է կոմպրոմիսի՞

Մեր քայլերի հաջորդականությունը դուք կիմանաք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА