o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

31.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

«Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը վերջերս Financial Times կայքում հրապարակված իր հոդվածում քննադատել է ՀՀ ռազմական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիային սատարող մտքեր արտահայտել: Ավելին` նա կոչ էր արել Եվրոպային` սատարել Թուրքիային` ՌԴ-ի հետ հակամարտության մեջ: Վերոնշյալի մասին «Իրավունքը» փորձել է պարզել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ տեսակետը: Նրան ուղղված հարցման մեջ մասնավորապես նշել էինք.

Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

1. Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Ջորջ Սորոսի նշյալ հոդվածի բովանդակությանը:

2. Արդյո՞ք պատրաստվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակը աջակցել Թուրքիային, ինչպես Ջորջ Սորոսն է կոչ անում` ընդդեմ ՌԴ-ի:

3. Դուք կիսո՞ւմ եք Ջորջ Սորոսի այն պնդումը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում կատարել է ռազմական հանցագործություններ եւ սպանություններ:

Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան

4. Եթե ՌԴ-ն, ինչպես նկարագրում է Ջորջ Սորոսը, կատարում է հանցավոր քաղաքականություն,Դուք գտնում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դադարեցնի՞ իր դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:

Սակայն, վերոնշյալ հարցադրումներին ի պատասխան, Սորոսի հայաստանյան գրասենյակից ստացանք կարճ պատասխան. «Մենք չենք մեկնաբանելու»: Սրանով պայթեց հերթական միֆը այս գրասենյակի մասին, թե նրանք ներկայացնում են «Բաց հասարակություն», բայց իրականում ավելի քան փակ են, իսկ նրանց քայլերն ուղղված է Հայաստանում ազատ մամուլի, ազատ խոսքի ու մտքի ոչնչացմանը: Թեպետ մյուս կողմից էլ, նրանց չպատասխանելն արդեն իսկ պատասխան էր, վերջիններս այլեւս չեն կարող կոծկել իրենց սեփականատիրոջ թրքասիրությունն ու ատելությունը ՀՀ թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, այդ տեսակետը չկիսել` եւս չեն կարող: Յուրաքանչյուր երկիր րոպե առաջ կարգելեր նման ազգադավ գրասենյակի գործունեությունն իր երկրում, մինչդեռ Հայաստանն իր ծոցում շարունակում է «օձեր տաքացնել», իսկ դրա դեմ որեւէ մեկը չի կարող ընդվզել: Չէ՞ որ սորոսականներն այսօր երկրում իրավիճակի տերն են: Եվ պատահական չէ, որ սորոսականների թիրախում մշտապես շարունակում են մնալ ազգային գործիչները, որովհետեւ հենց նրանք են խոչընդոտում Հայաստանը վերջնականապես սկուտեղի վրա մատուցել թուրք-ադրբեջանա-սորոսական տանդեմին: Իսկ հանուն դրա Սորոսի գրասենյակը պատրաստ է ամեն քայլի: Նույնիսկ վերջերս ՍԻՄ նախագահ, ԱԺ 6-րդ (օրինական) գումարման պատգամավոր Հ. Բաբուխանյանն ընդդեմ «Բաց հասարակության» հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանի` կայացած դատական նիստի ընթացքում Լ. Մինասյանի ներկայացուցիչը չբացառեց, որ հնարավոր է դատարան ներկայացված գրությունը` իբրեւ Հ. Բաբուխանյանի ձեռագրով, գրված լինի մեկ ուրիշի կողմից: Ըստ էության, Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ այս գրասենյակում կեղծվել են Հայկ Բաբուխանյանին առնչվող փաստաթղթերը: Ահա այսպիսին է այս գրասենյակի իրական պատկերը, ըստ էության` փակ ու կեղծարար:

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА