o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ ԿՇԱՀԻ ԿԱՄ ԿԿՈՐՑՆԻ ԱՅՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

31.03.2020 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՈՎ ԿՇԱՀԻ ԿԱՄ ԿԿՈՐՑՆԻ ԱՅՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Եվ այսպես, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ի՞նչ է անում կառավարությունն այս խառը օրերին: Մեկ բան, սակայն, հաստատ է. չնայած` առնվազն կասկածելի օրինական քայլերով կառավարությունը վերցրեց կառավարման մենածանրակշիռ լծակները, այդ թվում՝ արտակարգ դրության մեխանիզմը, սակայն իրավիճակի բարելավում այդպես էլ չի երեւում:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՄԵՂ Է, «ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆ Է ՄԵՂԱՎՈՐ

 

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՌ ԱԶԱՏՎԱԾ ՉԷ

Սկսենք վարակի տարածման դեմ պայքարից: Դեռ հազիվ էր տեղի ունեցել Իրանից եկած քաղաքացու միջոցով Հայաստան վարակի ներթափանցման առաջին դեպքը, երբ խոսել ենք սահմանային անցակետերում հսկողության ամենախիստ եւ գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին: Ասենք, այս ընթացքում նման պահանջների եւ քննադատության պակաս չկա: Մինչդեռ առողջապահության նախարարը երեկ հայտարարեց անցած օրվա ընթացքում արձանագրված 58 նոր դեպքի մասին, այդ թվում. «2-ը նոր բերովի դեպք է արտերկրից, եւ հիմա նրանց շփման շրջանակը պարզվում է»:

ԴՐՍԻՑ ԻՆՉ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԳԾՈՎ

Այսինքն, սահմանային վերահսկողության հետ կապված այսքան խոսակցություն-քննադատությունից, ողջ երկիրը «տունը նստեցնելուց» եւ արդյունքում՝ տնտեսության հերն անիծելուց, բոլոր քաղաքացիների հեռախոսները տոտալ վերահսկողության տակ դնելու փորձերից հետո, պարզվում է, որ 2 վարակակիր հանգիստ Հայաստան է մտնում, չգիտես ինչ շփումներ ունենում, ու հիմա ընկած, «նրանց շփման շրջանակն» են պարզում է: Մինչդեռ եթե այդ անձանց գոնե սահմանին մի սովորական թեստ անեին, պարզեին, որ վարակված են, միանգամից կմեկուսացնեին, ու «շփման շրջանակ» պարզելու խնդիր էլ չէր առաջանա: Նորմալ երկրում պատկան նախարարի այս «ինքնախոստովանական ցուցմունքին» անպայման կհետեւեր  ամենաքիչը նրա պաշտոնանկությունը: Մինչդեռ վարչապետ Փաշինյանը հանգիստ ինչ-որ այլ հարցեր տվեց նախարարին, վերջում էլ շնորհակալություն հայտնեց: Կամ, ինչո՞վ է զբաղված պարետը, երբ ունի այսքան լիազորություններ, իսկ երկիր դեռ վարակվածներ են թափանցումՄի խոսքով, որ գործող իշխանությունները պատկերացում անգամ չունեն, թե ինչ ռեալ քայլեր պետք է անել վիրուսի կանխարգելման համար, հուշում է նաեւ այն, որ արտակարգ դրության հաստատման պահին ունեինք նի քանի տասնյակ վարակված, իսկ կառավարության կողմից այդ հզոր լծակը վերցնելուց հետո պաշտոնական վարակակիրների թիվը հասավ 482-ի՝ բազմապատիկ անգամ ավելացավ: Ու երեւի պատահական չէ երեկ ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի մտահոգված հարցումը. «Թե՞ թելը բաց ենք թողել եւ գնում ենք դեպքերի հետեւից, այլեւս չես կարող տասնյակ հազարավոր դեպքերի հետեւից գնալ»:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԻ ՇԵՄԻՆ

Սակայն ամենամեծ խնդիրը սա էլ չէ: Գնալով հաստատուն տեսք է ստանում այն վարկածը, որ կորոնավիրուսն ամենեւին էլ այն խնդիրը չէր, որ նման աղմուկ բարձրացնեին, եւ որ այս ամենի տակ իրականում այլ հարցեր են լուծվում: Իսկ փաստն այն է, որ թեեւ վարակվածների թիվը Հայաստանում շարունակում է ավելանալ, բայց ավելի մտահոգիչ տեմպերով արագանում է նաեւ տնտեսության քայքայումը: Ընդ որում, այդպես էլ պարզ չէ, թե կառավարությունն ինչ է անում այս ամենը կանխելու համարԱյսպես, պարզապես վերցրել եւ բազում աշխատողների պարապուրդի են մատնել, որը նաեւ կործանում է համապատասխան բիզնեսները: Նման քայլ կատարող մյուս բոլոր պետությունների կառավարությունները միաժամանակ երկու խնդիր են լուծել: Ապահովել են այն բոլոր քաղաքացիներին, ովքեր աշխատանքի չեն գնում եւ կորցնելու են եկամուտը: Եվ երկրորդը. բիզնեսներին, որոնք աշխատողների բացակայության կամ կորոնավիրուսից բխող այլ պատճառներով չեն կարողանում գործել, տալ այնպիսի օժանդակություն, որ կարողանան գոյատեւել եւ առկա իրավիճակից հետո շարունակեն գործել:

Ո՞վ ա Արսեն Թորոսյանը,էն որ փոսի համար կռի՞վ էր անում.Միհրդատ Մադաթյան

 

ՈՒՄ ՀԱՄԱՐ` ՃԳՆԱԺԱՄ, ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ՄԵՂՐԻ ՏԱԿԱՌ

Ինչ է արել ՀՀ կառավարությունը մինչ այս: Քաղաքացիների մասով. տրամադրվում է չնչին օգնություն, ընդ որում` այնպիսի հստակ սահմանափակումներով ու պատճառաբանություններով, որ միայն հաշված թվով մարդիկ կկարողանան այն ստանալ: Բայց չէ՞ որ փաստը սա է. մարդկանց առյուծի բաժինն այս պահին ոչ թե ազատված է աշխատանքից (իսկ կառավարության խղճուկ օգնություններում հիմնական պատճառաբանություններից մեկը դա է), այլ թեեւ ձեւականորեն համարվում են աշխատող, բայց գործի չեն գնում, եկամուտ չունեն ու վաղը-մյուս օրը սովի կարող են մատնվել: Օրինակ, գրթե ողջ սպասարկման ոլորտում մարդկանց եկամուտը, գրանցված են, թե՝ ոչ, կախված է օրվա աշխատանքից: Այս պահին օրվա աշխատանքն ու դրա եկամուտը չկա: Օրինակ, պետական արգելքի պատճառով չի աշխատում վարսավիրանոցը (այդ օրինակը կառավարության երեկվա նիստում խոսվեց), եւ դրա գրանցված աշխատողը չունի օրական եկամուտ ու ապրուստի միջոց: Միայն երեկ որոշվեց այդ ուղղությամբ ինչ-որ միջոցներ ուղղել: Ու էլի այնպիսի սահմանափակումներով, որ դեռ հարց է՝ քանի մարդ ու որքան կստանա, ինչպես նաեւ, թե դա բավակա՞ն է, որ ընտանիքը գոյատեւիԻնչ վերաբերվում է չգրանցված աշխատողներին, ապա նրանք եւս սովի մատնվելու ենթակա են, սակայն որեւէ բան չեն ստանալուՆշենք նաեւ` շատ թե քիչ տրամադրվում է միանվագ օգնություն: Այսինքն, եթե ճգնաժամը երկարի, սովի հեռանկարը պահպանվելու էՍակայն վիճակը շատ ավելի բարդ է` բիզնեսի հետ կապված: Կառավարության առաջարկը հիմնականում այս բնույթի է. կտանք անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկեր: Բայց գործնականում վերացած չէ վարկի դիմաց գրավադրումը: Իսկ այս նեղ պահին ի՞նչ են գրավադրելու բիզնեսները. հենց  իրենց (նույն բիզնեսները), անշարժ գույք կամ ոսկի: Սակայն մեկ պարզ հարց. ո՞րն է երաշխիքը, որ վարկ վերցնելով, բիզնեսը կկարողանա վաղը-մյուս օրը աշխատել, եկամուտ ստանալ եւ մարել վարկը: Այն դեպքում, երբ մինչ այս ճգնաժամն էլ բիզնեսը հազիվ էր ծայրը-ծայրին հասցնում: Այսինքն, եթե անգամ վերականգնվի մինչճգնաժամային մակարդակը (այդ թվում՝ մարդկանց գնողունակության առումով), ապա բիզնեսների եկամտաբերության վրա եւս մեկ բացասական կոմպոնենտ է ավելանալու՝ այս վարկի վերադարձը: Արդյունքում՝ քանի՞ բիզնես կկարողանա դրան դիմանալ, եւ քանի՞սը կհայտնվի լիովին ոչնչանալու ու գրավն էլ կորցնելու հեռանկարի առաջ: Եվ չմոռանանք, որ այդ դեպքում արդեն նոր միայն վրա կհասնի  գործազրկության իրական ալիքըԵվ մյուս կողմից. հիմնական փողերն այս օրերին պետությունից ուղղվում են բանկերին. վարկերի համար, տոկոսների զրոյացման եւ այդպես շարունակ: Ովքե՞ր են այս ամենից եւ պետության հաշվին մեծ փողեր աշխատելու. նույն բանկերը: Ովքե՞ր են բիզնեսների հետագա կործանման դեպքում դրանց տերը դառնալու. էլի նույն բանկիրները: Մի խոսքով, ում համար ճգնաժամ, ում համար՝ մեղրի տակառ: Ու հաջորդ հարցը. իսկ պատահակա՞ն է, որ այս արհեստական ճգնաժամի հիմնական շահառուն բանկիրներն են դառնում: Այ, սա արդեն մտածելու առիթ է այդ ճգնաժամի արհեստականության խորքային պատճառների մասին:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԽԱՂ Է ԳՆՈՒՄ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА