o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խնդրում եմ գնալ մինչև վերջ և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին այս անօրինականություններից. Աննա Հովները` ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին

31.03.2020 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Խնդրում եմ գնալ մինչև վերջ և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին այս անօրինականություններից. Աննա Հովները` ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին

Հարգելի պարոն Մարուքյան,

Հարգելի պարոն Ծառուկյան`

Որպես ՀՀ քաղաքացի` ես պահանջում եմ և խնդրում, որպեսզի դուք և ձեր կուսակցությունների անդամները, պատգամավորները, իշխանության կողմից այսօրվա արտահերթ նիստը պաշտոնապես հայտարարեք անօրինական և համապատասխան միջոցներ ձեռնարկեք: 
Ընդդիմադիր դաշտը պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի նման ստոր և ապօրինի գործողությունները ստանան կոշտ պատասխան և բոյկոտվեն: Եթե դուք լռեք, ապա ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ հասկանա ձեր դերը Ազգային ժողովում: Խնդրում եմ գնալ մինչև վերջ և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին այս անօրինականություններից: 
Հարգելի պարոն Մարուքյան`
ուղիղ եթերով ամոթանք տալ այդ մարդկանց լավ է, բայց բավարար չէ: Դա, ցավոք, իրավիճակը չի փոխելու: 
Ամբողջ ուժով, օգտագործելով Օրենքի ողջ ռեսուրսը, խնդրում եմ անել այն, ինչ պարտավորեք անել:
Նրանց կողմից առաջարկվող նախագիծը` մարդու իրավունքների խախտում է: Բայց այսօր խախտվել են նաև ձեր իրավունքները, և եթե դուք չարձագանքեք, ապա սա կլինի ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքը: 
Եվ եթե դուք չարձագանքեք, ապա, ո՞վ:

Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում

Հարգանքներով, ՀՀ քաղաքացի:

Naira Zohrabyan
Gevorg Petrosyan
Edmon Marukyan
Arman Abovyan

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА