o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՍՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵ՞Լ ԵՆ

31.03.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՍՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵ՞Լ ԵՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դեռեւս նախորդ շաբաթ երկու գրավոր հարցում էինք ուղարկել: Մեկով փորձել էինք պարզել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ, նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Նախարարից  փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, կորոնավիրուսով պայմանավորված` երկրում պաշտոնապես համաճարակ հայտարարվա՞ծ է, թե՝ ոչ: Երկու հարցերի` օրենքով սահմանված ու ամեն մի ողջամիտ ժամկետը վաղուց է ավարտվել, բայց ո՛չ պաշտոնական, ո՛չ բանավոր պատասխան մեզ ստանալ չէր հաջողվում: Երեկ, երբ կրկին զանգահարեցինք Կառավարության լրատվական ծառայություն` հասկանալու համար, թե ինչո՞ւ է ԱՆ-ն խախտում լրատվամիջոցների պատասխանել պարտադրող օրենքը: Թե՞ արտակարգ դրությամբ պայմանավորված` ԶԼՄ-ների հարցերը պետք է մնան անպատասխան, ինչ է, նման որոշո՞ւմ է կայացվել: Կառավարությունից պատասխանեցին, թե` չէ, նման բան չկա: Ուրեմն` ինչո՞ւ է ենթակա կառույցը խախտում օրենքը: Կառավարությունից խոստացան, որ կկապվեն նախարարության հետԸստ երեւույթին, կապվեցին: Դրանից հետո մեզ ուղարկեցին առաջին հարցման պատասխանը, որը ոչինչ չասող, խուսափողական: Մասնավորապես` Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը գրել է. «Ձեր 2020թ. մարտի 16-ի հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական տվյալներ, եւ դրանց տրամադրումը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին»: Այդ դեպքում ինչի՞ց ելնելով էր Փաշինյանն ասում, թե՝ H1N1-ից ժամանակին 80 մարդ է մահացել: Նրան, այնուամենայնիվ, «անձնական տվյալներ պարունակող» տեղեկությո՞ւն են տվել, թե՞ ինչ-որ թիվ` առանց որեւէ ցուցակի, նախարարությունից հուշել են, նա էլ՝ հնչեցրեց: Դա էլ մի կողմ. հանուն այս հակիրճ պատասխանի՞ էին օրերով լռում՝ օրենք խախտելովԻսկ մեր մյուս հարցը` արդյոք Հայաստանում համաճարակ հայտարարվա՞ծ, թե՝ ոչ, կրկին մնաց անարձագանք: Չնայած, հասկանալի է, թե ինչու այս հարցին համառորեն չեն պատասխանում: Եթե կա համաճարակ, ապա պետք է նաեւ բացատրեն, թե այդ ի՞նչ ցուցանիշներից ելնելով են հայտարարել: Ընդ որում, այն ժամանակ հազիվ երեք-չորս տասնյակ վարակված անձ կար, եւ եթե հայտարարեն, որ դա հիմք է եղել, ապա նախադեպ օրենքով, հետագայում ամեն 30-40 վարակվածի պատճառով պետք է նորից համաճարակ հայտարարեն: Ի դեպ, անգամ ներկայիս վարակվածների թիվը համաճարակի «չի ձգում», հաշվի առնելով, որ բազմիցս ունեցել ենք էլի վտանգավոր եւ մահացու ելքեր ունեցող վիրուսային նման հիվանդությունների տարածում, որի ժամանակ անգամ շաբաթական մի քանի հազար վարակվածի առկայությունը համաճարակի հիմք չի եղելԻսկ եթե ասեն, որ համաճարակ հայտարարված չէ (նման պաշտոնական հայտարարություն գոնե մենք չենք հիշում), ապա կհաստատեն, որ օրենքի խախտմամբ են արտակարգ դրություն մտցրել, եւ դրանից բխող հետագա բոլոր գործողություններն էլ ապօրինի են: Իսկ դա շատ լուրջ հետեւանքներ կենթադրի: Այսքանից հետո կպատասխանե՞ն այդ պարզ հարցին: Չնայած, պատասխանելու են:

Հայաստանը գրեթե դարձել են աշխարհի կորոնավիրուսային առաջատար

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА