o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

31.03.2020 22:20 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Заяц! Ты меня слышишь?

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԽՆՋՈՒՅՔ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԱԺ-ՈՒՄ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ-ից հայտնում են, որ «պրեմիա» բաժանելիս առաջնորդվել են` «Սովորից մի՛ կտրիր, չտեսին մի՛ սովորեցրու» կարգախոսով:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ի` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 7 ԿԵՏԱՆՈՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ծառուկյանը յոթ երգ գիտի, յոթն էլ` փողի մասին:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ

Կորոնավիրուսի տեստով ստուգված չես` հիվանդ չես:

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Պարետատնից հայտնում են, որ մեկուսացման մեջ գտնվող դիվան քշողներն էլ պիտի մեկ ուղեւորից ավել չնստեցնեն:

 

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ` ՊԱՐԵՏԻՆ

Հիմա մեր հարկադիր պարապուրդի համար ո՞վ է վճարելու:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀՈՒՄԱՆԻՍՏԸ

Ես առաջին վարչապետն եմ աշխարհի, որ ասում է` վիրուսի լուծումը պետք է բխի ե՛ւ հիվանդների, ե՛ւ բժիշկների, ե՛ւ վիրուսի շահերից:

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Բա դու ո՞ւմ շունն ես

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА