o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը

31.03.2020 19:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը

 Iravunk.com-ի տեղեկություններով քիչ առաջ ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը:

Զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից.Newsmedia.am

Վերոնշյալ տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ  լրատվամիջոցի ղեկավարը, իսկ թե կոնկրետ ինչ վնաս են հասցրել եւ այլ մանրամասներ՝  մեր գործընկերը խոստացավ քիչ ուշ ավելի առարկայական անդրադառնալ:

Նկատենք, որ վերոնշյալ լրատվամիջոցն էր հրապարակել աղմկահարույց՝ ոստիկանական բաժանմունքում տարիներ առաջ՝ հակագազով ցուցմունք կորզելու, տղամարդու խոշտանգման տեսանյութը:  Ինչից հետո հարուցվեց քրեական գործ, այս պահին կան գործով անցնող երկու մեղադրյալներ:

Բացի այդ լրագրողը պարբերաբար՝ փաստարկված եւ հիմնավորված անդրադառնում է իրավապահ համակարգի անգործությանը եւ համակարգում՝  սպայի կոչմանը ոչ հարիր աշխատելաոճ ցուցաբերած անձանց գործունեությանը:

Ուշագրավ է, որ այս ամիս նույն մեքենայի վրա երկրորդ, մեղմ ասած, հարձակումն է սա: Մարտի 6-ին կրկին լրագրողի պատկանող նույն ավտոմեքենայում անկոչ հյուր էր հայտնվելԱրդյունքում, առավոտյան պարզվել էր, որ ավտոմեքենայի սրահից անհետացել է լրագրողի անձանգրի պատճենը, եւ մի սկավառակ, իսկ մեքենայի սրահում առկա կրիչը, բաժանված էր երեք մասի:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА