o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանապետը ունի մի հատ գյոզալ լրատվականի պետ, ով սարքելու  վարպետ է. ՌՈ նախկին աշխատակից

31.03.2020 19:45 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանապետը ունի մի հատ գյոզալ լրատվականի պետ, ով սարքելու  վարպետ է. ՌՈ նախկին աշխատակից

«Դիտելով Ոստիկանության կողմից հրապարակված պաշտոնական տեսանյութը՝ ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ նկարահանվում է նոր Կովկասի Գերուհին:  Եթե մենք անգամ վերցնենք, որ  մեղքը քաղաքացունն է, եթե  հարբած է եղել, ու  հարբած նստել մեքենայի ղեկին, ապա  այստեղ մի փոքր վերլուծության կարիք կա:  Եթե մարդը խմած նստում է մեքենայի ղեկին, ապա բոլորս գիտենք, թե ինչ ձեւ է նա պահելու իրեն ոստիկանների հետ՝ մաքսիմալ բարեհամբյուր»,-NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հարավ-Արեւմտյանթաղամասում ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված տղամարդու  հետ կատարվածին, ասաց ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, նկատելով.

Ռեստորանային ոլորտի աշխատակիցներից 6 մարդ բերման է ենթարկվել. Ոստիկանությունն արձանագրություն է կազմել

-Եթե ընդունենք, որ քաղաքացին տառապում է ալկոհոլային պսիխոզով կամ ալկոհոլային տենդով եւ ցուցաբերել է ագրեսիվ վերաբերմունք քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, ապա դա չի արդարացնում հակառակ կողմի գործողությունները:
Ակնհայտ երեւում է, որ մարդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում եւ նրան ընդամենը պետք էր տանել մենախուց՝ մինչեւ որ այդ մարդը հաջորդ օրը ուշքի գար, սթափվեր, ապա նոր ենթարկվեր  հարցաքննության եւ այլն: Վերլուծելով տեսանյութը ակնհայտ է, որ  02-ը ցույց է տալիս, թե ինչ վիճակի մեջ է գտնվել անձը: Դիտելով ոստիկանի եւ քաղաքացու միմյանց հանդեպ վերաբերմունքը՝ տպավորություն է, թե երկու հարեւան՝ լիրբ կանայք միմյանց հետ կռվում են:  Նա  ասում է՝սա ասում է:Ոչ մի զսպվածություն՝ ոստիկանության   կողմից:

Վարդան Ղուկասյանը վստահ է նաեւ, որ ոստիկանության  կողմից հրապարակված տեսանյութը մոնտաժված է.

-Մինանշանակ մոնտաժված  է տեսանյութը որովհետեւ, երբ մենք տեսնում ենք ոստիկանի աշխատակցի աչքի տակից հոսող արյունը, ապա հաջորդ կադրում տեսնում ենք քաղաքացու դեմքի կապտուկները:  Եթե քաղաքացին մի հարված է հասցրել  ոստիկանին, սրանք քայլով մարշ են արել՝ նրա դեմքի վրայով: Ես հավատում եմ, որ նրա դեմքին էլ թքել են,   եւ այլն եւ այլն,   որովհետեւ մեր ոստիկաներից շատերը առաջնորդվում են գերմանական ինդուստրիայով:

Վարդան Ղուկասյանը ընդգծեց նաեւ, որ նախկին աղմուկ հանած խոշտանգման
տեսանյութին պատշաճ կերպով  ընթացք չտալը՝  ծնեց նոր խոշտանգում.

- Խոշտանգման հայտնի տեսանյութին (որը որ հրապարակվեց ամիսներ առաջ)   հստակ ընթացք չտալը,  եւ պարոն Փաշինյանի ինքնավստահությունը բերեց նրան, որ նմաներեւույթները շարունակվում են, իսկ ոստիկանությունը չի շտկվում:

Այսինքն պարոն Փաշինյանը  ապրում է լրիվ ուրիշ հասարակության մեջ. ինքն իր ստեղծած հասարակության մեջ: Իսկ իր շատ սիրելի ոստիկանապետին՝ որին ինքը բերեց կնքեց  որպես ոստիկանապետ՝փաստ է, որ էս մարդը  կոմպիտենտ չի:Ոստիկանապետը ունի մի հատ գյոզալ լրատվականի  պետ ՝  Աշոտ Ահարոնյան, ով սարքելու  վարպետ է:Ոչինչ չի փոխվել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА