o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ,Կալկաթայում սովորող աշակերտները ժամանել են Հայաստան

31.03.2020 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ,Կալկաթայում սովորող աշակերտները ժամանել են Հայաստան

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի աշակերտները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2020թ-ի մարտի 31-ի առավոտյան ժամը 5:00-ին տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք բոլորն էլ ժամանել են ֆիզիկապես և հոգեպես առողջ, ուստի կարանտինի հարց չի եղել և բոլորը տուն են գնացել:

Հայաստանը գրեթե դարձել են աշխարհի կորոնավիրուսային առաջատար

Կորոնավիրուս անվանբ համաճարակը, կարծես թե ողջ աշխարհը գլխի վայր շուռ է տվել: Արտերկրում կրթություն ստացող հայ դպրոցականներն ու ուսանողները ևս ստեղծված խառնաշփոթից անմասն չեն մնացել: 14-ամյա Գոռ Գալստյանը, որը սովորում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում, օրերս վերադարձել է Հայաստան:

Թե ի՞նչ կրթություն են ստանում հայ դպրոցահասակները Կալկաթայում,կորոնավիրուսի պատճառով ստեղծված խառնաշփոթն ինչպե՞ս հաղթահարեցին և ինչպե՞ս են հաղթահարում, ինչպե՞ս և ինչ միջոցներով վերադարձան Հայաստան և թե ինչպե՞ս է դասավորվելու դպրոցահասակների ապագան, այս թեմաների մասին Iravunk.com-ը զրուցեց՝ 14-ամյա Գոռ Գալստյանի մայրիկի՝ հոգեբան Աննա Գալստյանի հետ:

- Կորոնավիրուսի հայտնաբերելուն պես Ճեմարանում վիրուսի հնարավոր տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումները սկսել են իրականացվել դեռևս հունվարից, իսկ լիակատար կարանտինի անցել են մարտի 14-ից: Նախապես ձեռք էին բերվել ու ձեռնարկելվել էին բոլոր անհրաժեշտ միջոցառումները բավական երկար ժամանակի համար, սակայն հույս չկա, որ շուտով վիճակը կկարգավորվի։- Մեր հեռախոսազրույցի ժամանակ մեկնաբանեց Տ. Մովսես աբեղա Սարգսյանը,որը հանդիսանում է ճեմարանի Նախագահը։
Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում սովորում են հայազգի երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։Նշեմ որ ամենաշատը Հայաստանից են։
Ես և բոլոր ծնողները հնարավորություն ունենք սոցցանցերով և տեսախցիկներով հետևել երեխաների առօրյաին ու ականատես ենք եղել, թե ինչ զգուշությամբ ու մեծ հոգատարությամբ էին շրջապատված մեր երեխաները այս ողջ ժամանակահատվածում։ Դադարեցվել էին քննությունները, ոչ ոք չէր կարող մուտք կամ ելք ունենար դպրոց։ Անգամ սնունդը առաքվում էր ու տեղափոխվում Ճեմարան դիմակներով անձանց կողմից, ձեռնոցներով, հիգիենայի բոլոր կանոնները պահպանելով։

- Ինչպե՞ս որոշվեց, որ երեխաներին անհապաղ պետք է տուն ուղարկեն և ի՞նչ միջոցներով:

-Այդ ամենն իրականացվել է Վեհափառ Հայրապետի հայրական տնօրինությամբ ու ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ հատուկ (չարթերային) թռիչքով շուրջ 68, 6-17 տարեկան երեխաներ, այդ թվում նաև ուսուցիչներ տեղափոխվեցին Հայաստան:
Միայն մի քանի երեխա էին մնացել այնտեղ, ոչ Հայաստանաբնակ։ Տղաս շատ ուրախ էր, ես շատ շնորհակալ եմ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսից, դպրոցի ողջ աշխատակազմից և բոլոր բոլորից երեխաներին բերելու և ապահով հասցնելու համար։

Պետք է նշեմ, որ ես անչափ շնորհակալ եմ, թե՛ այնտեղի մատուցվող կրթությունից, թե՛ իրենց վերաբերմունքից, թե' կարգ ու կանոնից, թե՛ ամեն-ամեն ինչից:

Կալկաթայում երեխաները ոչ մի բանի կարիք չունեն, և անգամ աշակերտներին երկու տարին մեկ ֆինանսավորում են, տուն ուղարկելու նպատակով, հոգում են բոլոր ճանապարհածախսերը: Չնայած նրան, որ երկու տարին մեկ են աշակերտներ ժամանում տուն, սակայն կարանտինային պայմաններում Հայաստանում ապրող բոլոր երեխաներին ապահով ճանապարհել են տուն։

- Աննա, իսկ ինչպե՞ս են երեխաները լրացնելու բացթողնված դասերը։ Կալկաթայի մարդասիրական ճեմարանը և՞ս իրականացնում է հեռահար դասընթացներ:

- Այո սովորելու են հեռահար, իրենք մեզ արդեն ասել են, թե այդ ամենն ինչպես պետք է արվի: Երեխաները համոզված եմ, որ դասերից հետ չեն մնա` իրականացնելով օնլայն դասընթացներ: Այդ դպրոցում երեխաները սիրում են սովորել` իմ երեխայի օրինակով գիտեմ։ Հայաստանում համոզելով էր սովորում, այնտեղ ինքնուրույն և բարձր առաջադիմությամբ, դեռ հասցնում է օժանդակ ուսուցման դասընթացների հաճախել, ռոբոտաշինության, սպորտի, երգի խմբակների մասնակցել ու անգամ գիրք կարդալ։

- Որպես ծնող և հոգեբան ի՞նչ եք կարծում արդյունավե՞տ է հեռահար ուսուցման ծրագիրը:

-Որպես մասնագետ կասեմ, որ նշանակություն չունի ուսուցումը կիրականանա օնլայն թե օֆլայն ռեժիմով։ Էականը երեխայի մեջ ցանկություն լինի գիտելիք յուրացնել, հմտություններ ձեռք բերել։ Կարող ենք տեսնել առկա ուսուցում, որտեղ կոտրվում է երեխաների սովորելու ցանկությունը։Ես օրինակներ գիտեմ հեռահար ուսուցման, որտեղ երեխաները ինքնակամ են գիտելիք ստանում ու հմտություններ զարգացնում։
Որպես ծնող միանգամայն վստահում եմ դպրոցի մասնագետների պրոֆեսիոնալիզմի վրա:

- Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակը դեռ որքա՞ն կշարունակվի, երեխաները որքա՞ն կմնան տանը:

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

- Կարծում եմ ոչ ոք դեռ չգիտի որքան կտևի իրավիճակը ու ինչ կլինի առաջիկայում։
Ինչ վերաբերում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի դասերը վերսկսելուն, կասեմ, որ այնտեղ, կրթական սիստեմը այլ է. արձակուրդները կարճ են, իրենց դասերը մեկնարկում են հուլիսի 1-ից` սեպտեմբերի փոխարեն: Հուսով եմ, որ մինչև հուլիս ամիսը այս իրավիճակը կավարտվի, և երեխաները կվերադառնան ու կշարունակեն դասերը:

Նշեմ, որ ես մեծ անակնկալի եկա, երբ զանգահարեցին ու ասացին, որ երեխաները գալիս են: Կարծում եմ ճիշտ քայլ էր` երեխաներն իրենց տանը հոգեբանորեն շատ ավելի լավ են զգում, կարծում եմ դա էլ շատ կօգնի հաղթահարել այս վիճակը:

- Ինչպե՞ս որոշեցիք,որ երեխան պետք է կրթություն ստանա դրսում, մասնավորապես՝ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում:

- Ես փնտրում էի դպրոց, որտեղ երեխան ուզում է սովորել, ինքնուրույն է գիտելիք ստանում` ոչ թե ծնողների և պարապողների ջանքերի շնորհիվ, փոքր տարիքից ինքն իր վրա է հույս դնում, պատասխանատվություն է կրում իր արածների համար։ Անչափ դրական արձագանքներ էի լսել, այնտեղ սովորող երեխաների ծնողներից։ Տղաս էլ իր հերթին էր այնտեղ սովորող երեխաներից մանրամասներ իմացել և նրան գրավել էր, այն որ պրոֆեսիոնալ ֆուտբոլի ու ռեգբիի պարապմունքներ են լինում, անգամ մրցույթներ,արդյունքում, ինքն էր ինձ համոզում, որ գնա
Հայոց մարդասիրական ճեմարան սովորելու:Այն հիմնադրվել է Աստվածատուր Մուրադխանյանի,
Մնացական Վարդանյանի կողմից 1821 թ-ին և տնօրինությունը հանձնված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ֆինանսական բոլոր ծախսերը, այդ թվում նաև ճանապարհածախսերը ամբողջովին հոգում է ճեմարանը։
Ուսուցումն այնտեղ ամբողջությամբ անգլերեն է, մի քանի հայերեն առարկաներ են անցնում` հայ եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, հայոց լեզու։ Մարզվում են,պրոֆեսիոնալ սպորտով զբաղվում, երգի, նկարչության, ֆիզիկայի, քիմիայի և այլ խմբակների են մասնակցում։ Դպրոցի կազմակերպիչները տարբեր հետաքրքիր վիկտորինաներ, մրցույթներ, էքսկուրսիաներ են կազմակերպում։ Մի խոսքով, այնտեղ ձանձրանալու ժամանակ չկա, իսկ իմ տղան ձանձրանալու խնդիր ունի։ Արդեն 3 տարի է այնտեղ է, դեռ չի ձանձրացել և Հայաստան տեղափոխվելու կամ ուրիշ դպրոցում սովորելու մասին չի էլ ուզում լսել։ Միայն կարոտում է, բնական է։
Ասեմ նաև, որ այնտեղ չկան հեռախոսներ, իսկ համակարգիչներն օգտագործում են դասերի համար, ոչ խաղալու, ինչը շեղում է երեխայի ուշադրությունը։ Երեխաներն այնտեղ դառնում են առավել կազմակերպված, իմ տղայի մեջ հիմա շատ փոփոխություններ եմ տեսնում, ավելի հասունացավ, լրջացավ, կազմակերպված դարձավ, սկսեց լավ սովորել,ինչի համար շնորհակալ եմ դպրոցի ողջ աշխատակազմին։

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА