o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

31.03.2020 23:47 ՍՊՈՐՏ
Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի կորոնավիրուսով վարակվելուց հետո:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ այս պահին թուրքական ֆուտբոլի լեգենդը գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

46-ամյա Ռյուշտուի հոսպիտալացման մասին հայտնել է նրա կինը՝ անցած շաբաթվա վերջին: Նախկին ֆուտբոլիստի կնոջը մեղադրում էին ամուսնուն վարակելու մեջ, բայց նա հավաստիացրել է, որ ո՛չ իր, ո՛չ երեխաների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ռյուշտուն առաջատարն է Թուրքիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (120): Հավաքականի հետ նա դարձել է աշխարհի (2002) և Եվրոպայի առաջնության (2008) բրոնզե մեդալակիր: Ակումբային մակարդակում նա հանդես է եկել «Բեշիքթաշում», «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» և «Անթալյասպորում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА