o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Վարչապետին ԱԱԾ պետին գաղտնալսողը մինչև հիմա չի հայտնաբերվել, ինչ երաշխիք, որ... փաստաբան

01.04.2020 10:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե Վարչապետին ԱԱԾ պետին գաղտնալսողը մինչև հիմա չի հայտնաբերվել, ինչ երաշխիք, որ... փաստաբան

Փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ իր էջում գրում է. 

Իրավամբ, չի կարող Պարետի որոշումներն արտակարգ իրավիճակից ելնելով լինեն անթերի, բայց երբ այդ որոշումն ավելորդ բարդություններ է ստեղծելու ու խճճի առանց այն էլ պարետի բարդ, պատասխանատու աշխատանքը, անհրաժեշտ է օպերատիվ կարգով փոփոխել, լրացնել, իսկ կատարող լիազոր մարմիններին անհարմար դրության մեջ չդնել:
Օրինակ. իմ կողմից ղեկավարվող գրասենյակն ունի մեկից ավելի մեքենա-մեխանիզմներ, մեկից ավելի բջջային հեռախոսներ, որոնք նստած են ընկերության հաշվեկշռում տնօրենի անվամբ, սակայն օգտագործվում, տերապետվում են բացառապես ոչ տնօրենի կոցմից: Ինչպիսի՞ որակ է տալու լիազոր մարմնի աշխատանքը, երբ չի տիրապետում այդ ելակետային տվյալներին։
Ի՞նչ երաշխիք է տալիս պետությունը, որ սերվերներում հավաքվող բազան չի տրամադրվի այն երկրներին, որոնց սուբյեկտն են տվյալ սերվերները տնօրինողները, կամ հավաքված բազան չեն վաճառի շահագրգիռ երրորդ անձանց: Եթե Վարչապետին, հատուկ ծառայության ղեկավարին գաղտնալսողը մինչև հիմա չի հայտնաբերվել, ինչ երաշխիք, որ այս գործառույթներով ուղղակի աղերս չկա պետական անվտանգության հետ:
Միգուցե չկա, սակայն բոլոր ինչուների թույլատրելի պատասխանը հանրությանը պետք է տրվի, սկսած ԱԺ-ի՝ օրինագծերը քննարկելը, վերջացրած՝ գործադիրով: Ընդ որում, հղում անելով տվյալ ոլորտի հատուկ գիտելիք ունեցող մասնագետի կարծիքը, առանց ավելորդ ագրեսիայի, և այլն։ Եթե այսօր, լինելով իշխանություն, բոլոր պայմանները կան հանրությանը տալու հաշվետվություն, վաղը, անգամ մի փոքր բացասական արդյունքի դեպքում, պարտավորված եք լինելու տալ նույն հաշվետվությունը ձեզ համար արդեն ոչ նպաստավոր պայմաններում, անկախ նրանից, իշխանության մեջ եք, թե՝ ոչ:

Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովվելու գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի. Փաստաբան

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА