o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հազարավոր մարդկանց հավաքագրված տվյալներ կարող են ի չարս օգտագործվել. Մարուքյան

01.04.2020 10:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հազարավոր մարդկանց հավաքագրված տվյալներ կարող են ի չարս օգտագործվել. Մարուքյան

Հազարավոր մարդկանց հավաքագրված տվյալները կարո՞ղ են փոխանցվել այլ մարմինների: Կարո՞ղ են ի չարս օգտագործվել: Միանշանա կարող են: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլ»-ի նախաձեռնած արտահերթ նիստը աղմկահարույց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու վերաբերյալ:

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

«Որևէ երշխիք կա՞, որ այդ տվյալները չեն օգտագործվի: Բնավ, ոչ: Ինչո՞ւ: Որովհետև տեսնում ենք իրենց աշխատանքի ոճը: Անդրադառնամ տեղորոշումին: Երբ ուզում եք տեղորոշել  ինչ-որ մեկին, հետո 14 օր  հետ գնաք, տեսնեք՝ որտեղ է եղել, բոլոր այդ մարդկանց գտնեք, իմանաք՝ ում հետ է շփվում: Էնտեղ զանգի տևողություն կար, բան կար, ավարտ կար, չեմ ուզում մտնել այդ դետալների մեջ»,- ասաց նա:

Մարուքյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչու էր անիմաստ մասնակցել արտահերթ ԱԺ նիստին. «Դուք ձերոնցով հավաքվել էիք, ինչ գայինք բանավիճեինք, երբ ԱԺ ամբիոնից թափթփուկ բառն է հնչում: Հիմա մարդիկ մտել են մարդու իրավունքների ու ազատությունների տիրույթ, ինչը լուրջ խնդիր է: Երբ մի իրավունք զիջվում է, մնացած իրավունքները զիջվելու են հերթով: Մենք այնպիսի իրավապաշտպաններ ենք տեսել, որ եկել են իշխանության ու դարձել են արհավիրք: Եւ դուք տեսել եք դա մեզ հետ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА