o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 214-ի, արտասահմանում մահացել է Թուրքիայի 98 քաղաքացի

01.04.2020 11:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 214-ի, արտասահմանում մահացել է Թուրքիայի 98 քաղաքացի

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2704 նոր դեպք, մահացել է 46 մարդ, վարակման դեպքերի  ընդհանուր թիվը հասել է հասել է 13 531-ի, մահացածների ընդհանուր թիվը՝ 214-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Քոջան նշել է, որ վերջին օրվա ընթացքում անցկացված թեստերի քանակը նախորդ օրվա համեմատ աճել է 25,2%-ով:

«Մեր թեստեր անցկացնող կենտրոնների թիվը հասել է 75-ի: Մենք ավելի արագ ու արդյունավետ ենք բացահայտում հիվանդության դեպքերը: Եկեք չմոռանանք սոցիալական մեկուսացման մասին: Շփումը հավասար է վարակման ռիսկի: Խնդրում եմ՝ սա չմոռանալ»,-հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարը:

Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ այլ երկրներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Թուրքիայի 98 քաղաքացի: 

«Ցավոք, կորոնավիրուսի պատճառով արտասահմանում մահացել է Թուրքիայի 98 քաղաքացի: Մենք ապահովել ենք մեր ավելի քան 20 000 քաղաքացիների վերադարձն ավելի քան 50 երկրներից և շարունակելու ենք աշխատանքն այդ ուղղությամբ: Այս պահին Թուրքիայից դուրս գտնվում է երկրի շուրջ 10 000 քաղաքացի»,-հայտարարել է Չավուշօղլուն: 

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 859 032-ի, որից 42 322-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 178 101 մարդ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА