o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

01.04.2020 14:05 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ

Հայաստանում կանցկացվի Ընթերցանության ստեղծագործական մրցույթ, որին առանձին խմբերով հնարավորություն կստանան մասնակցելու 3-5-րդ և 6-9-րդ դասարանի աշակերտները: Գրքեր կարդալ սիրող աշակերտների համար նախատեսված մրցույթի մեկնարկն ազդարարվում է ապրիլի 1-ին:

12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար

Մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Մրցույթին կարող են մասնակցել ընթերցանության նկատմամբ սեր, գեղեցիկ խոսք և ստեղծագործական կարողություններ ունեցող դպրոցականները:

Ընթերցանության ստեղծագործական մրցույթն անցկացվելու է 3 փուլով, մանրամասները զետեղվել են հրատարակչության school.editprint.am կայքում: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 1-30-ը, երկրորդը՝ մայիսի 3-15-ը, իսկ երրորդը՝ մայիսի 23-24-ը:

Երեխաները կարդալու են գրքերը, գրելու են կարծիքներ, էսսեներ, իսկ ամենավերջին փուլում օնլայն հանդիպելու են ժյուրիի անդամների հետ: Ընդ որում՝ ամբողջ մրցույթն անցկացվելու է օնլայն ռեժիմով:

Ամենավերջում լավագույն մասնակիցները կստանան հաղթողների նվերներ, իսկ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտի» հրատարակած «Իմ գրադարանը» շարքի ամբողջական հավաքածուով (շուրջ 50 գիրք): Մնացած երեխաները գրքեր նվեր կստանան: Ժյուրիի կազմը գաղտնի կպահվի մինչև երրորդ փուլի սիզբը, իսկ մասնակիցների տվյալները փակ կլինեն ժյուրիի անդամների համար:

Մասնակցության համար դպրոցականները ապրիլի 1-30-ը պետք է լրացնեն համապատասխան հայտը, գրեն կարդացած գրքերի վերաբերյալ իրենց կարծիքն ու ուղարկեն այն հրատարակչություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА