o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի. կպայքարեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը

01.04.2020 15:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի. կպայքարեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց Արցախի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Մինչ այդ հայտնեց, որ Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը 2625 է, այսինքն` քվեարկության մասնակիցների 3.5 տոկոսի կողմից քվեաթերթիկը անվավեր է դարձվել կամ սխալ լրացվել:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի թեկնածուների օգտին տրված ձայներին, ապա նախագահական ընտրությունների առաջատար եռյակն է.

1. Արայիկ Հարությունյան` 49,26%

2. Մասիս Մաիլյան` 26,4%

3. Վիտալի Բալասանյան` 14,7%

Ըստ այդմ` հաշվի առնելով, որ թեկնածուներից ոչ մեկ չի հավաքել 50+ 1 տոկոս ձայն, Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է կայանալու:

«Համաձայն օրենսդրության, երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկության օրվանից 14 օր հետո, այսինքն` ապրիլի 14-ին»,- նշեց Արցախի ԿԸՀ նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА