o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քաղաքացիներին գաղտնի լսելը գաղտնալսել չէ

01.04.2020 17:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քաղաքացիներին գաղտնի լսելը գաղտնալսել չէ

Այսօր` ապրիլի 1-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը նախարարին ուղղեց հետևյալ հարցերը.
1.Կառավարության որոշման մեջ պետք է ֆիքսված լիներ, որ լիազոր մարմինը եւ պետական պաշտոնյան են լիազորված իրականացնելու այս կամ այն սահմանափակումը: Սակայան օրինակ ԶԼՄ-ների սահմանափակման մասին կետում չկա այդ մասին ոչինչ:
2. Ի՞նչն է պատճառը ,որ չեք գաղտնալսում միայն հիվանդներին, այլ բոլորի հանդեպ եք կիրառում օրենքը:

ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից․ «Ժողովուրդ»

Արդարադատության նախարարը նախարարը վերջից սկսեց, անդրադառնալով մեր երկրորդ հարցին: Նախարարը նշեց, որ հարց հնչեցնող լրագրողը շարունակում է այն, ինչ որոշ գործիչներ անում են, օգտագործելով գաղտնալսել բառը: Բադասյանն իր խոսքում նշեց, որ այս երկու օրվա քննարկումներից հետո որևէ ողջամիտ մեկը չի կարող մտածել, որ սա գաղտնալսում է: Խոսքը վերաբերում է տեղորոշմանը և զանգերի համադրությամբ համաճարակի դեմ արդյունավետ պայքարին:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության որոշմանը, պետք է նշել, որ քանի որ նոր է օրենքը փոխվում, այս փոփոխությունից բխող, կիրառող մարմիններն անպայման կսահմանվեն:

Առաջին հարցի մասով, նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ԶԼՄ-ների վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն արդեն կարգավորվում է և նախատեսվում այդ հոդվածով սահմանված իրավախախտման վարույթները: Իսկ վարույթներն իրականացնողը ՀՀ ոստիկանությունն է:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА