o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժ. 23.59-ը

01.04.2020 17:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժ. 23.59-ը

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ-ում գտնվող ԱՀ քաղաքացիները Արցախ վերադառնալ կարող են մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին

Չե՛ք կարող պատգամավորի դուրս հրավիրել. Պարետի որոշումները չե՛ն կարող կիրարկվել պատգամավորների վրա (տեսանյութ)

Հաշվի առնելով ՀՀ Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները (կապված նոր կորոնավիրուսային վարակի հնարավոր տարածման վտանգի հետ)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև 2020 թվականի ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի:

Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА