o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ՀԱՊԿ-ԻՑ

01.04.2020 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ՀԱՊԿ-ԻՑ

Արցախի նախագահական ընտրությունների նախօրեին` Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձեր կատարվեցին, ինչի հետեւանքով մարտի 30-ին վիրավորում էր ստացել Տավուշի մարզի Ոսկեւան համայնքի 14-ամյա բնակիչը: Միեւնույն ժամանակ, նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Բայց, արի ու տես, որ այդ մասին լռում է ՀՀ անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը, մինչդեռ հայաստանյան ներկայիս իշխանությունները պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո` դեռ մի բան էլ լավացել է մեր երկրի դիրքերն այս կառույցում: Թե ինչո՞ւ չեղավ ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Ինչ վերաբերում է դիվերսիոն ներթափանցման փորձին եւ Ադրբեջանի վերջին գործողություններին, ապա պետք է նշեմ, որ անգամ այս բարդ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը համաճարակի դեմ է պայքարում ու համաշխարհային մասշտաբով հնչում են կոչեր` հրադադար պահպանելու, խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ իր բավականին ապամարդկային գործելաոճին: Անդրադառնալով միջազգային արձագանքներին` վստահ եմ, որ Արտգործնախարարությունը, վերջին դեպքերի հետ կապված, համապատասխան գործընկերների հետ արդեն կապի մեջ է: Չգիտեմ, թե ինչ տեսքով կլինեն արձագանքները, բայց վստահ եմ, որ դիվերսիոն ներթափանցման փորձից բխող մեր գործողությունները հաստատ չեն ուշանա:

Արցախի նոր նախագահը հասցրեց հուսախաբ անել Նիկոլին

ՀԱՊԿ-ից, այնուամենայնիվ, որեւէ արձագանք ակնկալո՞ւմ եք:

Այս պահի դրությամբ դժվարանում եմ նշել, բայց կարծում եմ` ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ, որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ սահմանին եւ միջազգային մեր գործընկերային կապերը, կարող են լինել նաեւ արձագանքներ այդ ուղղությամբ: Ըստ իս, այս ամենը պետք է տեղավորել նաեւ միջազգային ընդհանուր ընթացող զարգացումների համատեքստում եւ միայն մեկ ուղղությամբ չաշխատել:

Արևմուտքը դրդում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմի (Տեսանյութ)

Այս ամենը կարո՞ղ էր պայմանավորված լինել Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ:

Կդժվարանամ նշել, թե ինչ դրդապատճառներ են ընկած Բաքվի գործելաոճի հիմքում: Կարող են լինել ներքին պատճառներ` նավթի գների անկում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակ, կարող են լինել նաեւ կապված Արցախում կայանալիք համապետական ընտրությունների հետ: Ուղղակի, այս փուլում կարող է դիտարկվել այդ տեսանկյունից, այլապես ադրբեջանական գործելաոճին բոլորս ենք ծանոթ, որոնք հիմա ավելի ընդգծված կերպով են ցույց տալիս իրենց որդեգրած քաղաքականությունը:

ՍԻՄ-ը շնորհավորում է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ի՞նչ սպասումներ ունեիք Արցախի նախագահական ընտրություններից, եւ արդյոք նա, ով ընտրվեց, որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ արցախյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վրա:

Արցախում ազատ, արդար, ժողովրդավար ընտրությունների կայացումը եւ անցկացումն իսկապես շատ կարեւոր է` նաեւ հենց մեր արցախցի հայրենակիցների հետագա կյանքի բարելավման եւ ապագա գործընթացների հետ կապված: Ինչ վերաբերում է նրան, թե ով կընտրվի եւ ինչ ազդեցություն կունենա, իհարկե, կարեւոր է այնքանով, որքանով շարունակում ենք պնդել, որ Արցախը պետք է որպես լիարժեք կողմ ներգրաված լինի բանակցային սեղանին: Եվ, այո, այդ մարդը պետք է ազատ, արդար ընտրության միջոցով ընտրված լինելով` արտահայտի արցախցիների կամքը եւ ձայնը բանակցային սեղանին:

ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՑՐԵՑ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ո՞վ էր Ձեր նախապատվելի թեկնածուն Արցախի նախագահական ընտրություններում:

Անկեղծ ասած, զերծ կմնամ դրա հետ կապված մեկնաբանությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА