o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի». Արմեն Պետրոսյան (ՌԵՄԲՈ)

01.04.2020 22:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի». Արմեն Պետրոսյան (ՌԵՄԲՈ)

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ ազատամարտիկ, դերասան, հնարքների բեմադրող, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ (ՌԵՄԲՈ) երկու պապիկները:

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

«Շնորհակալություն մեր պապերին` հաղթանակի համար»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանն ու հավելեց. «Խոնարհվում եմ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր բոլոր պապերի առաջ: Նրանց սխրանքը մոռացողը՝ արժեք չունի: Այսօր մատների վրա հաշված մարդիկ կան, որ ողջ են մնացել, այդ մարդկանց սրբության նման պետք է պահենք ու ուսերի վրա դրած ման տանք»:

Ապա անդրադառնալով իր պապերի սխրանքներին` պատմեց. «Իմ երկու պապերն էլ  Հայրենական մեծ պատերազմի մասնակից են եղել: Երկուսն էլ երկակի Կարմիր աստղի շքանշանակիր են եղել: Հայրական պապս` Խորեն Պետրոսյանը, պատերազմի ժամանակ զոհվել է Կերչի մոտ ընթացած մարտերի ժամանակ, որտեղ էլ գտնվում է նրա շիրիմը: Տեղի բնակիչներն այդ պանթեոնին վերաբերվում են շատ խնամքով, միշտ կոկիկ է ու մաքուր, մշտապես թարմ ծաղիկներ են խոնարհված շիրիմին` բոլորովին անծանոթ մարդկանց կողմից: Մարդիկ հարգել, խոնարհվել ու ծաղիկ են դրել շիրիմին: Ի դեպ, պապիկս առաջադրված է եղել Սովետական Միության հերոսի կոչմանը, բայց` ինչ-ինչ պատճառներով չեն տվել: Իսկ մայրական պապիկս` Ռաֆայել Ստեփանյանը, պատերազմից հետո վերադարձել է կանտուզիայից խլացած, հիմա նրա աճյունն ամփոփված է Նորաբաց գյուղի գերեզմանատանը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արմեն Պետրոսյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА