o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարը խոստովանեց, որ ոմանց շրջանում խուճապ առաջացնողը հենց ինքն է

02.04.2020 13:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նախարարը խոստովանեց, որ ոմանց շրջանում խուճապ առաջացնողը հենց ինքն է

Այսօր` ապրիլի 2-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը:

Iravunk.com-ը նախարարին ուղղեց հետևյալ հարցերը,սակայն չգիտես ինչու մամուլի սրահում ընթերցվեց միայն առաջին հարցը:

Ո՞վ ա Արսեն Թորոսյանը,էն որ փոսի համար կռի՞վ էր անում.Միհրդատ Մադաթյան


Ստորև ներկայացնում ենք հարցերը.


1.Պարետի կողմից բազմիցս հայտարարվել է, որ խուճապային տեղեկությունների տարածումն արգելվում է, սակայն ձեր կողմից հնչել են հետևյալ նախադասությունները. «կորոնավիրուսից տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում, քան թե կանայք», նաև նշում եք, որ՝ «ծխող անձինք ամենաշատն են մահանում:Արդյո՞ք հետևյալ նախադասությունները խուճապ չեն առաջացնում հանրության շրջանում»:


2.Գիշերային ժամերին քաղաքացիները պարետի կողմից տարբեր բնույթի հաղորդագրություններ են ստանում, այս մասով, ի՞նչ կասեք, նմանօրինակ հաղորդագրությունները արդյո՞ք խուճապ չեն առաջացնում:


3.Վերջին ժամանակներում տարբեր լրատվամիջոցների, օրինակ «Իրավունք» թերթին ոստիկանական միջամտությամբ ստիպեցին հեռացնել կորոնավիրուսով վարկաված հիվանդներից մեկի հետ ունեցած հարցազրույցը ,սակայն երեկ «Ազատություն» ռադիոկայանը ուղիղ եթերով հիվանդներից մեկի հետ զրույց էր ունեցել, որն այդպես էլ չհեռացվեց կայքից: Ի՞նչ կասեք այս մասով:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առաջին հարցի մասով նշեց, որ ոմանց շրջանում միգուցե իր հայտարարություններն առաջացնում են խուճապ, բայց հանրության շրջանում զգոնություն են միայն առաջացնում: Այդ ամենից հրաժարվելու, ավելի առողջ կենսակերպ վարելու և իրենց պոտենցիալ վատթարացումը վարակի դեպքում կանխարգելելու համար, ինչպես կաներ ցանկացած ողջամիտ մարդ: Նախարարը նշեց, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Մյուս հարցերին նախարարը չանդրադարձավ:


Հ.Գ Նշենք, որ գարդասիլասեր նախարարն այս էլ երկրորդ շաբաթն է, ինչ բավականին լարված նյարդերով է ներկայանում մամուլի ասուլիսին, ագրեսիվ կերպով պատասխանելով լրագրողների հարցերին, կամ ընդհանրապես  չպատասխանելով, կամ, որ ամենաճիշտն է. լղոզված պատասխաններ տալով:
Հոգեբանների ուշադրությունն ենք հրավիրում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոգեկան, առողջական վիճակը: Ոչ մի քաղաքակիրթ երկրում նախարարը չէր կարող նման պատասխան տալ, թե ինքը կարող է խուճապ առաջացնել երկրում ապրող որոշ շրջանակների համար, այնինչ մեր կարծիքով նման հայտարարությունները, թե ծխողների մասով, թե տղամարդկանց՝ 2,5 անգամ ավել մահանալու հանգամանքով, խուճապ կառաջացնեն մեծամասնության մոտ, քանի որ հասարակության մեջ բժիշկներն են փոքրամասնություն, ովքեր կարող են շատ թե քիչ ընկալել նախարարի ոչ ընկալելի պատասխանը: 

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА