o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է այս օրերին անհանգիստ Տիգրան Մուկուչյանը

02.04.2020 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ է այս օրերին անհանգիստ Տիգրան Մուկուչյանը

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պնդմամդ ընտրակեղծարար, սակայն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահված միակ և անփոխարինելի ԿԸՀ նախագահ, նաև Փաշինյանի լավ բարեկամ Տիգրան Մուկուչյանը, մեզ հասած լուրերի համաձայն, փոքր ինչ անհանգիստ է: Մեր աղբյուրը հավաստիացնում է, որ չնայած աշխարհում տիրող կորոնավիրուսային խառնաշփոթին, որից անմասն չի մնացել նաև Հայաստանը, այնուամենայնիվ, անգամ նման պայմաններում, որոշ պաշտոնի համար «հոգի» տվողները շարունակում են իրենց «սև գործը», ջանք ու եռանդ չխնայելով ինչ-որ քայլեր ձեռնարկել սահմանադրական հանրաքվեից հաղթող դուրս գալու համար: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս օրերին անգամ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ավելի քան երկու հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հեռախոսազանգերի թիվը մտապահելն ուղղակի անհնար է: Իսկ թե ինչն է Մուկուչյանին այդպես անհանգստացնում, անգամ արտակարգ իրավիճակային պայմաններում, իսկ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ծրագրում որևէ մեկին հայտնի չէ: Ակնհայտ է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Տիգրան Մուկուչյանն ինչ-որ մի բանից անհանգիստ են: 

Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

Հ. Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА