o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարուհի Բաթոյանն ակնարկեց, որ Հայաստանում հարցերը մեկ անձ է լուծում

02.04.2020 17:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զարուհի Բաթոյանն ակնարկեց, որ Հայաստանում հարցերը մեկ անձ է լուծում

Այսօր` ապրիլի 2-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Ո՞վ պետք է փոխհատուցի այն աշխատակիցների տրանստպորտային ծախսերն, ովքեր աշխատում են,սակայն քաղաքային տրանսպորտ չլինելու պատճառով հաճախում են աշխատանքի տաքսիներով:
2. Կա՞ որեւէ առաջարկ ,ում երեխաները 14 տարեկանից բարձր են եւ իրենք միայնակ մայր չեն բայց ազատվել են աշխատանքից:
3.Կա՞ն մարդիկ ովքեր գնացել են չվճարվող արձակուրդ, եւ իրենց չեն հեռացրել աշխատանքից,ի՞նչ է նախատեսված այս անձանց համար:

Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը Հայաստանում աճել է. փոխնախարար


Նախարար Զարուհի Բաթոյանը նախ նշեց, որ տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա, իսկ աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի աջակցության մեխանիզմ: ՚՚Եթե լինի նման մեխանիզմ, ապա կհրապարակենք,և այն բոլորին հայտնի կլինի:Ինչ վերաբերում է միայնակ ծնողներին,ովքեր 14-տարեկանից բարձր երեխաներ ունեն, կարծում եմ 9-րդ միջիցառումը, այսինքն՝ այսօրվա ընդունված որոշումը կարող է վերաբերել նաև վերոնշյալ խմբին: Իսկ ահա գրանցված աշխատողների մասով, ովքեր չեն վարձատրվում, պետք է նշել, որ այդ մասին ևս չկա որոշում: Նախարար Զարուհի Բաթոյանը նաև նշեց, որ նախարարության կողմից եղել է առաջարկ, աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու նպատակով, և այս առաջարկը կարող է լուծել վերոնշյալ խնդիրը, բայց սա դեռ ընդամենը առաջարկ է, որը կառավարությունը կուղարկի Ազգային ժողով և քննարկումների ընթացքում պարզ կլինի, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություն կունենաք: Աշխատող մարդկանց դեպքում,մենք փաստացի առաջարկում ենք,աշխատանքի դիմաց վճարել՚՚:

 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА