o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՊՀ-ում ուսանողներին սպառնում են վարձը չվճարելու դեպքում համալսարանից դուրս թողնել

02.04.2020 19:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ում ուսանողներին սպառնում  են վարձը չվճարելու դեպքում համալսարանից դուրս թողնել

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորներին գրություններ է ուղարկել, որով առաջարկել է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերը չվճարած ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց: Տեղեկությունը նախարարը հայտնեց facebook-ում ուղիղ միացման ժամանակ:Նույն գրությամբ, նախարարն առաջարկել է նաև արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձերի վճարման ժամանակացույց:Սակայն պարզվում է,որ այս ամենը Արայիկ Հարությունյանի կողմից բեմադրված հերթական էժանագին շոուն է: ԵՊՀ-ի մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ որոշ ուսանողների, արդեն իսկ համալսարանից դուրս են մնացել, ընդամենը 60.000 դրամ ուսման վարձից պակաս վճարելու համար:

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից

Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ուսանողներն ըմբոստացել են, հայտարարելով,որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է՝ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերը չվճարած ուսանողներին ուսման գործընթացից դուրս թողնելուց:Սակայն ինչպես պարզվում է,նախարարի հայտարարությունը ծայրից ծայր կեղծ է: Համալսարանի աշխատակիցները հակադարձում են, նշելով որ նախարար Ա.Հարությունյանի վերոնշյալ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

Հ.Գ Սա նոր Հայսատանն է, որտեղ արտակարգ դրության պայմաններում ուսանողին ուսման վարձը չվճարելու պատճառով բուհից դուրս են թողնում:

Ա.Ավագյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА