o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

02.04.2020 20:29 ՔՐԵԱԿԱՆ
Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին որոշումը

Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ին ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, սակայն հաջորդ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել էր և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ էր արձակվել։ Իսկ օրեր անց ՀՔԾ-ն նոր միջնորդություն էր ներկայացրել Վ.Հարությունյանին կալանավորելու համար, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։  ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА