o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը 6 միլիոնանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդների Թագավորություն

02.04.2020 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը 6 միլիոնանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդների Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-15-ը պաշտոնական այցով մեկնելու է Նիդեռլանդների Թագավորություն, որի ընթացքում նա­խատեսված է վարչապետի այցելությունը Ասսեն քաղաքի Դրենտս թանգարան և Հաագայի «Խաղաղության պալատ»:

Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան

Փաշինյանը Նիդեռլանդներ դատարկաձեռն չի մեկնելու: Ապրիլի 2-ի Կառավարության նիստում չզեկուցվող հարցերից մեկով Կառավարության պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ հատկացվեց նվեր ձեռք բերելու համար:

Այդ գումարը տրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման, տեղափոխման և Հաագայում գտնվող խաղաղության այգում դնելու համար, իսկ խաչքարի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում այն կնվիրաբերվի «Կարնեգի» հիմնադրամի վարչությանը:

Խոսքը վերաբերում է Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու պատին ագուցված 1004թ. Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակին, որը կունենա 2 մ բարձ­րու­թյուն, 1 մ լայնություն, 25 սմ հաստություն, նյութը՝ տուֆ, պատվանդանը՝ 75 սմ բարձ­րություն, 160 սմ լայնություն: Խաչքարը կկշռի մոտ 1 տոննա:

Տեղեկացնենք, որ Նիդեռլանդ­ների Թագավորությունում ՀՀ դեսպան Տ․ Բա­լայանը հանդիպում է ունեցել «Կարնեգի հիմնադրամ»-ի նախագահ Պիետ-Հեյն Դոների և «Խաղաղության պալատ»-ի տնօրեն Էրիկ դե Բեատսի հետ, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հարցին, որ «Կարնեգի հիմնադրամ»-ի վարչությունը քննության է առել հայկական կողմի նախաձեռնությունը` ՀՀ վարչապետի այցելության շրջանակում հայ­կական խաչքար նվիրաբերելու և պալատի այգում դրա բացման արարողությունն իրականացնելու վերաբերյալ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА