o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

02.04.2020 22:40 ՍՊՈՐՏ
«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

«Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձևակերպելու համար։

Լոնդոնյան ակումբը մերժել էր հռոմեական թիմի առաջարկը ֆինանսական պատճառով։ Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ հիմա «գայլերը»  ցանկանում են ևս մեկ մրցաշրջանով վարձակալել Մխիթարյանին ու այս անգամ կետ ներառել պայմանագրում՝ ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերման մասին։

Նոր խաղակոշիկներ վերադարձի համար.Մխիթարյան (ֆոտո)

Ըստ շշուկների՝ «Ռոման» պատրաստ է 15 մլն. եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց, իսկ «Արսենալը» պահանջում է 20 մլն. եվրո։

Հայ կիսապաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ սպառվում է 2021 թվականի ամռանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА