o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

02.04.2020 23:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է։ Նրա ինքնազգացողությունը մի քանի օր առաջ վատացել է: Տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:  

Newmedia.am-ը կապվեց Էրեբունի Բ/Կ-ի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանի հետ: Նա ասաց, որ Գագիկ Շամշյանը երկու օր է գտնվում է Բ/Կ-ում: Գանգատվել է սուր գլխացավերից, այժմ հետազոտման և բուժման փուլում է, վիճակը նորմալ է, որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել: 

Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել․ «Ժողովուրդ»

Newmedia.am-ը զրուցեց նաև Գագիկ Շամշյանի հետ: Մեր գործընկերը թույլ էր, սակայն ասաց, որ բժիշկներն անում են հնարավորը` առողջական խնդիրը հայտնաբերելու և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Գագիկ Շամշյանը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել: Երկուսի պատասխանն էլ բացասական է եղել:  

Բժիշկները նրա ինքնազգացողության վատանալը բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:

Լուսանկարը` hayeli.am-ի: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА