o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սթափվեք տղե՛րք, սփաթվե՛ք, էս ի՞նչ ենք անում. ապրիլյան պատերազմի մասնակից

03.04.2020 01:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սթափվեք տղե՛րք, սփաթվե՛ք, էս ի՞նչ ենք անում. ապրիլյան պատերազմի մասնակից

Ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ սերժանտ ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԸ շատ խորհրդանշական նկար է հրապարակել եւ գրել. «Եկեղեցի, Զորավարի շիրիմը եւ կարեւոր գրառում՝ «Մահ իմացյալ՝ անմահություն»։ Կարեւոր եռամիասնություն... Էլ չեմ ասելու, էլ չեմ անդրադառնալու էս թեմային... անկախ նրանից, թե ապրիլյան մարտական գործողություններին ի՞նչ կոչումով եք մասնակցել, ի՞նչ եք արել, ի՞նչ չեք արել, Աստված ձեզ հետ, սակայն... Սակայն պարտադրում եմ ձեզ այլեւս ձեր բերանով կամ այլոց միջոցով չշահարկել, չօգտագործել անձնական նեղ, ճղճիմ ամբիցաները բավարարելու, կեղծ հերոսներ հռչակելու, բանակը պախարակելու համար։ Մատի փաթաթան չդարձնել, որ «սոված ենք եղել, ծառավ ենք եղել»... պատերազմ էր... պատերա՛զմ... Թե բա զենք չի եղել... այո՛, սպառվել էր, դրա համար էլ մայոր Հայկ Թորոյանը, վարորդ Հրանտը իրենց կյանքը տվեցին, որպեսզի մարտական դիրքեր սպառազինություն հասցնեն, սնունդ մատակարարող մեր մարտական ընկերը՝ Գոռը, կյանքի գնով փորձեց սնունդ հասցնել մարտական դիրքեր, իր ընկերներին... Չեմ հասկանում սրբությունն ի սպառ վերացնել ա հայոց մեջից... սթափվեք տղե՛րք, սփաթվե՛ք։ Էս ի՞նչ ենք անում, մեր Պետության ու պետականության հիմնասյունը քանդում ենք սեփական ամբիցիաների համար, կեղծ, մտացածին արժեքների համար։ Խելքի աշեցեք, տղերք, խելքի աշեցեք»։

Էդվարդ Նալբանդյանը տեսակապով պատասխանում է Ապրիլյան հանձնաժողովի հարցերին

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА