o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան․ «Հրապարակ»

03.04.2020 11:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երեւանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երեւանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երեւանում եք լինելու։

Մինչեւ հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. «Հրապարակ»

«Արդեն ոչ` Երեւանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երեւան»: Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»:

Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երեւան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում: Երեկ նա շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին եւ հայտարարեց, որ իր որոշման մասին առաջիկայում կհայտնի, ինչը հաստատում են լուրերը, որ հնարավոր է հրաժարվի երկրորդ փուլին մասնակցելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА