o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե դիակ, ապա` վառել

03.04.2020 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Եթե դիակ, ապա` վառել

Կառավարությունը երկրորդ ընթերցման ընթացակարգում Ազգային ժողովի օրակարգից հանեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չանել:

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

Ըստ էության, Ազգային Ժողովում քննարկման էր դրվել մի «բայղուշ», բայց շատ հետաքրքիր հարց, թե ինչ անել այն մարդկանց, ովքեր մահացել են կորոնավիրուսի հետեւանքով: Խորհրդարանում ընթացող տեւական քննարկումների սկզբում պատգամավորները նախ չէին կողմնորոշվում՝ ճի՞շտ է «վիրուսի հետեւանքով մահանալ» սահմանումը, կամ արդյոք կարող է այդ արանքում մարդիկ մեռնեն, եւ ոչ ոք չիմանա, որ նա չարաբաստիկ հիվանդությունից է մահացել: Ուշագրավ էր այն, որ քննարկումների ժամանակ պարզվեց, որ հայրենի օրենսդիրները հմուտ քննիչների հոտառություն ունեն եւ կարողանում են անհավանական սցենարներ առաջ բերել, թե ով ինչ հանգամանքում կարող է կեղծել մահը։ Առավել հատկանշական էր այն, որ քննարկումներին չէին մասնակցում ոլորտին տիրապետողները, եւ թեմայի շուրջ անհրաժեշտ զեկուցողներ չկային, դե իսկ լսումներ կազմակերպելու մասին խոսք անգամ չեղավ: Կարծես թե, մեր պատգամավորները շատ բանիմաց, բազմակողմանի զարգացած մարդիկ են, եւ մի դիահերձելը ի՞նչ է, որ։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

Այս ֆոնին առավել զավեշտալի էր իշխանության սորոսական թեւի ներկայացուցիչ, իմքայլական պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պահվածքը, որը ԱԺ ամբիոնից հանդես եկավ իբրեւ դիակների մեծ վարպետ: Տպավորություն է, որ հայտնի սորոսականը կյանքում երկու փափագ է ունեցել` Հայ եկեղեցին բարեկարգելու եւ վերջապես դիակիզման մասին օրենքը վերջնական տեսքի բերելու։ Վերջինս խիստ համարձակ տոնով ելույթ ունեցավ եւ, կարծես, ակնարկ արեց, որ ոլորտի հին վարպետներից է, ապա եզրահանգեց, որ եթե մեռնում են, ուրեմն` միայն այրել։ Այնպես որ, այլեւս բոլորովին ակտուալ չէ անիծելը, թե դժոխքի կրակներում այրվես, բավարար է միայն ունենալ Հովհաննիսյանի պես պատգամավոր, եւ նա «կկազմակերպի» դիակիզում հենց այս աշխարհում:

Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական. Գևորգ Գևորգյան

Ինչեւէ, հումորը հումոր, բայց լալու չափ տխուր է: Իսկ ԱԺ նիստերը կողքից դիտող մեր հայրենակիցների մոտ վստահաբար այնպիսի տպավորություն է, թե ով ինչ հին հարց ունի, փորձում է կորոնավիրուսով լուծել, թերեւս դրա մասին է խոսում նաեւ հեռախոսները գաղտնալսելու «փայլուն» գաղափարը, որը եւս տապալվեց, ինչպես վերոնշյալ նախագիծը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА