o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրեմլը վիճարկել է Թրամփի՝ նավթի հարցով ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում ունենալու մասին հայտարարությունը

03.04.2020 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կրեմլը վիճարկել է Թրամփի՝ նավթի հարցով ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում ունենալու մասին հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ քննարկում չի ունեցել: Այս մասին նախագահը հայտնել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Twitter սոցկայքում։

«Նրանք կցանկանային ծավալների կրճատում, քանի որ դա լավ է իրենց երկրների համար, սակայն այդ մասին քննարկում չենք ունեցել»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ նավթի գնի հետ կապված զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ, որն էլ, Թրամփի խոսքով, իր հերթին հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի խոսքով՝  և՛ Ռուսաստանը, և՛ Սաուդյան Արաբիան խոստացել են կրճատել նավթի արդյունահանման ծավալները։

«Հենց նոր խոսեցի ընկերոջս՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, որն իր հերթին խոսել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ: Ակնկալում եմ և լիահույս եմ, որ նրանք արդյունահանման ծավալները կկրճատեն մոտ 10 մլն բարելով կամ գուցե ավելի մեծ ծավալով: Եվ եթե նման բան տեղի ունենա, դա հրաշալի կլինի նավթագազային արդյունաբերության համար»,-ավելի վաղ գրել էր ԱՄՆ նախագահը:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ՌԴ նախագահի՝ նման խոսակցություն ունենալու լուրը։

Հիշեցնենք, որ նավթի գներն անկում են ապրել մարտի 9-ին, քանի որ Ռուսաստանը և ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցները նավթի արդյունահանման ծավալների շուրջ պայմանավորվածության չէին եկել։ Արդյունքում Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալները ընդլայնել՝ հասցնելով օրական մինչև 12 միլիոն բարելի և պաշարները շուկա հանել։ Արդյունքում հումքի գինը ռեկորդային 30 տոկոս անկում էր գրանցել։

Փաստաբանըՙ դիմակ կրելու պարտադրանքի մասին

https://ren.tv/video/embed/680165
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА