o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

03.04.2020 18:30 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

Քայլասերված իշխանավորները արդեն հասել են կատարյալ աբսուրդի: Մի դեղնակտուց ասում է, թե գաղտնի լսելը չի նշանակում գաղտնալսել, երկրորդը «գույքագրում» է քաղաքացիներին, երրորդը Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների արդյունավետությունը կապում է այդ թվում նաեւ երջանիկ պատահականության հետ, չորրորդը` հավաստիացնում, որ գաղտնալսուների հետեւանքով քաղաքացիների «սեկրետները» չեն չարաշահվի, իսկ գլխավոր գերագույն քայլասերվածը կատաղում է, երբ իր աչքն են խոթում Վրաստանում 3 ամսվա կոմունալները կառավարության կողմից վճարելը... Կարճ ասած` վատ երազ, որը չի ավարտվում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

«ՊԱՐՈՆԱՅՔ ԴԵԲԻԼՆԵՐ»

Ըստ «Վետո» շարժման ակտիվիստ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի. «Հասնում է ձեզ... «Կչիպավորեն», ձեր քայլերը, շարժը կհսկեն տեսախցիկներով ու արագաչափներով, ձեզ կառնեն կարմիր գծերի մեջ, «ձեր մեջ» կատալիզատոր կդնեն հանուն ինչ-որ մեկի բիզնեսը կայացնելու նպատակով, գազը կթանկացնեն, գները կաճեն առհասարակ, սղաճը, օրավարձի կարոտ կմնաք, ոչ պրոֆեսիոնալ գործողությունների ու հանուն աննպատակ քարոզարշավի վիրուսով կվարակվեք, արդյունքում ձեզ մեղավոր կհանեն եւ «տնային կալանքի» կենթարկեն... Մի խոսքով` հասնում է ձեզ` դուք գույքագրվել եք երկու տարի առաջ...»:  Անշուշտ, պողոսներին հասնում է, սակայն հարկ է նշել, որ հենց քայլոներն են «գույք», ավելի ճիշտ` «աբրանք»: Եվ եթե ուժային կառույցներում հարգի է «Պարոնայք սպաներ» դիմելաձեւը, ապա հայտնի բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի թեթեւ ձեռքով Ֆեյսբուքում շրջանառության մեջ մտավ «Պարոնայք դեբիլներ» դիմելաձեւըԲլոգերը վերհիշեց մարտի 13-ի կադրերը, երբ «Առողջապահության նախարարության որոշմամբ` Նորքի ինֆեկցիոնի բոլոր հիվանդները տեղափոխվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, քանի որ Նորքը այդ պահից ընդունելու էր միայն կորոնավիրուսով վարակվածներին»: Իսկ այսօր էդ նույն նախարարության որոշմամբ` Նորքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխված հիվանդները այլ հիվանդանոցներ են տեղափոխվում, որովհետև Հայաստանի առողջապահության իմբեցիլ նախարարը որոշել է, որ էսօրվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ է միայն կորոնավիրուսով հիվանդների ընդունում: Դուք պլանավորում բառը լսած կա՞ք, հերիք չի՞ ձեր անգրագիտությամբ ու անհեռատեսությամբ մարդկային կյանքեր վտանգեք, այ հիմարներ: Հիվանդներին էդքան տեղաշարժել կարելի՞ է»: Քաղաքացիական ակտիվիստը նաեւ արձանագրում է. «Դարձել ենք մի երկիր, որտեղ սուր վարակային հիվանդանոցները փակելուն զուգահեռ, էդ դեգեներատը վերացրեց Հայաստանի գլխավոր համաճարակաբանի հաստիքը, ու հիմա ազգովի կրում ենք հետեւանքերը: Հետո էլ զարմանում են` ինչո՞ւ H1N1-ը այդպես աննկատ հաղթահարցեինք: Գիտե՞ք ինչու` որովհետեւ ոլորտը ղեկավարում էին պրոֆեսիոնալները, այլ ոչ թե աբիժնիկ, ինքնահավան ու կոմպլեքսավորված» նիկոլական թվերի «գույքերն» ու «աբրանքները»Ինչպես մատնանշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Կարանտինը, արտակարգ դրությունը կավարտվեն, եւ կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել իր համար շատ տհաճ հարցերի: Թե ինչու ժամանակին ձեռառնոցի ու խուճապ էին համարվում կորոնավիրուսի մասին խոսելը, իսկ հիմա իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կեցվածքով, հակահամաճարակային պայքարի անվան տակ փորձում են սահմանափակել մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները... Ըստ ամենայնի, այսօրվա իշխանությունները մոլագարության աստիճանի սիրում են իշխանություն լինելը, դա իրենց դուր է եկել, եւ հասկանալով հանդերձ, որ հասարակությանը, ժողովրդին ամբողջապես ամոքել` առողջապահական ու սոցիալ-տնտեսական անհանգստությունների առումով, չեն կարողանալու ապագայում եւս, հիմիկվանից փորձում են կոշտացնել կառավարման ռեժիմը, որպեսզի համապատասխան իրավիճակներում չզրկվեն անձնական կամ թիմային իշխանությունից»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Բայց իրականում Նիկոլի համար այս վիրուսը երկնքից ընկած նվեր էր: Եվ Նիկոլի ամենամղձավանջային երազը թերեւս այն է, որ բավականին շուտով կորոնավիրուսը, ըստ կենսաբանության օրենքների, կկորցնի իր ակտուալությունը, եւ ֆաշիստական մեթոդներով արտակարգ դրություն իրագործելը, ամբողջ երկիրն այլանդակ սթրեսի ենթարկելը այլեւս չի ստացվի: Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչպես կվարվի գազազած ժողովուրդը իր քայլասերված բոլուկի հետ...

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՐՈՍՄԱՅՍԹԵՐԸ ԱՆՈՒՄ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Նիկոլասորոսական ուժերն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի Վիտալի Բալասանյանը Արցախի ընտրություններին հանկարծ երկրորդ փուլ դուրս չգա, եւ հասան նրան, որ երկրորդ փուլ Արայիկ Հարությունյանի հետ դուրս եկավ իրենց դրածո Մասիս Մայիլյանը: Բալասանյանը նրանց ահուսարսափն է, քանզի համարվում էր, որ ընտրություններին վայելում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի զորակցությունըՍակայն նրանց ուրախությունն իր ակտիվ քայլերով փչացրեց Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, որ Ապրիլյան պատերազմի քառամյակի առնչությամբ այցելեց Եռաբլուր, իսկ այնուհետ ուղերձ հղեց Արցախի ընտրությունների կապակցությամբ. «Մարտի 31-ին ուշադրությամբ հետեւել եմ Արցախում համապետական ընտրությունների անցկացման ընթացքին: Ընտրություններն այլեւս կայացած են, նախնական արդյունքները` ամփոփված: Եվ ինչպիսին էլ լինեն առանձին պետությունների ու կազմակերպությունների արձագանքները` ճանաչեն կամ չճանաչեն միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված հերթական այս ընտրությունների արդյունքները, աներկբա է, որ Արցախի քաղաքացիներն իրացրել են իրենց անօտարելի իրավունքը եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը: Կարեւոր է շարունակել այս իրողությունը միջազգային հանրությանը, գործընկեր պետություններին ընկալելի դարձնելու համատեղ աշխատանքը: Արցախի նորընտիր իշխանությունները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ու նաեւ այս փաստարկով ամուր եւ վստահ ներկայացնեն արցախցիների ձգտումներն ու իղձերը: Նույն գիտակցումով եւ մեր ազգային շահերից ելնելով` առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք Արցախում հերթական ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, մի կողմ դնենք մեր անհատական եւ քաղաքական համակրանքներն ու ցանկությունները եւ հարգենք Արցախի քաղաքացիների ընտրությունը: Ուրախ եմ, որ այս մտայնության կրողն են նաեւ ընտրապայքարին մասնակցած` հերոսական անցյալ ունեցող իմ մարտական ընկերները եւ Արցախի առանցքային այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու անհատները, որոնք պատրաստ են միմյանց ձեռք սեղմելու եւ տրամադրված են համագործակցության»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսինքն` խառնակիչներն ու վերջիններիս տերերի անելիքներն Արցախում դատապարտված են ձախողման. «Հուսով եմ` նախագահական ընտրությունների երկրորդ փուլը եւս կանցնի նույնպիսի բարձր մասնակցության ու կազմակերպվածության պայմաններում, եւ Արցախի նորընտիր իշխանությունները կլծվեն երկիրը աշխարհաքաղաքական այս բարդ եւ մարտահրավերներով ու վտանգներով լի պայմաններում ղեկավարելու չափազանց պատասխանատու առաքելությանը: Ուզում եմ վստահ լինել, որ աշխարհը պատուհասած համաճարակի դեմ իշխանությունների ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները տվել են ցանկալի արդյունքը, եւ առաջիկայում մտահոգվելու առիթ չենք ունենա: Այդ վտանգը աշխարհում դեռ չեզոքացված չէ: Խնդրում եմ շարունակեք զգոն լինել, հոգ տանել ձեր առողջության եւ կյանքի մասին: Ինքներդ եք հասկանում` առջեւում դեռ շատ դժվարություններ կան հաղթահարելու»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Ահա այդպես: Արցախադավ քայլոներն Արցախը չկարողացան խառնել իրար ու չեն կարողանալու: Իսկ Արցախում առողջ եւ ողջամիտ իշխանական ընտրախավի պահպանումը նաեւ երաշխիք է, որ քայլասերվածները դատապարտված են «Տիտանիկի» ճակատագրի կրկնությանը: Եվ տոտալիտարիզմը նրանց չի օգնի: ԼՏՊ-ի ասած «Պատերազմի կուսակցությունը» իշխանության է գալու նաեւ Երեւանում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА