o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴԸ

03.04.2020 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴԸ

Տարօրինակ է, սակայն հազիվ ավարտված արցախյան ընտրությունները, Արցախի գործող իշխանությունները սկսեցին հակակորոնավիրուսային արտակարգ միջոցառումներ անցկացնել: Ասենք, նման միջոցառումներ մինչ այդ էլ կային:

Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՐՈՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արդյունքում, այս պահին Արցախում դադարեցված է ուսումնական գործընթացը, սահմանափակվել են զանգվածային, այդ թվում՝ մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական եւ այլ միջոցառումները, կասեցվել են գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատկերասրահների եւ համերգասրահների աշխատանքները: Կրթական, պետական հիմնարկներում, տրանսպորտում կազմակերպվել են հակահամաճարակային միջոցառումներ: Նաեւ ընտրությունների ժամանակ էին կիրառվում արտակարգ միջոցառումներ: Ու այստեղ մեկ պարզ հարց է ծագում՝ եթե Արցախում կորոնավիրուս չկա, ինչպես պնդում են պաշտոնական այրերը, ինչի՞ համար է այս ամենը: Ուզում են կանխավ պատրաստվե՞լ: Դա լավ է, բայց եթե վարակ չկա, ինչո՞ւ է, օրինակ, տրանսպորտը ախտահարվում, ավելի ճիշտ՝ ինչի՞ց է ախտահարվում: Ի վերջո, սրանք միջոցառումներ են, որոնք տրամաբանություն կունենային վարակի առկայության դեպքում: Մինչդեռ երբ, օրինակ՝ նույն տրանսպորտն են ախտահարում երբ վիրուս չկա, դա նախապատրաստական աշխատանք չէ. նախապատրաստվելը կլիներ ախտահանիչ նյութերի կուտակումը, աշխատանքային ծրագրերի մշակումը, այսինքն, որ վարակի առկայության առաջին իսկ նշանի դեպքում պատրաստ լինես գործել: Կարճ ասած, Արցախում իրականացվում են ոչ թե վարակի մուտքը երկիր կանխարգելող ¥նման քայլեր էլ կան, սահմանային անցակետերում եւս գործողություններ կատարվում են¤, այլ  երկրի ներսում վարակի տարածումը կանխարգելող  աշխատանքներԻնչո՞ւ եւ այս ֆոնին որքանո՞վ է վստահելի արցախյան իշխանությունների հավաստիացումները, թե այնտեղ կորոնավիրուս չկաԻսկ այս հարցը շատ կարեւոր է, քանի որ  մարտի 31-ով արցախյան ընտրությունները չավարտվեցին. լինելու է նաեւ երկրորդ փուլ` առաջինից  երկու շաբաթ անց: Իսկ դա նշանակում է, որ եթե հանկարծ պարզվի, որ Արցախում իրոք այս պահին իրականացվում են վարակի տարածման կանխարգելիչ աշխատանքներ, այսինքն՝ վարակ գոյություն ունի, ապա  ի՞նչ պատկեր կունենանք երկու շաբաթից, ի՞նչ է սպասվում ընտրությունների երկրորդ փուլում: Վերջապես, եթե առաջ գնանք այդ վարկածով, որ վարակ կար, եւ, քաղաքական նախապատվություններից ելնելով, «ձգեցին» ու  մարտի 31-ին անցկացրին, ապա դա նաեւ կնշանակի, որ  վիրուսը դարձել է քաղաքական նախապատվությունները այս կամ այն կողմ տանող գործիք: Այսինքն՝ եթե պարզվի, որ ոմանց համար ձեռնտու չէ երկրորդ փուլի  անցկացումը, կամ գոնե  երկու շաբաթից անցկացումը ռիսկ է, որ այդ  գործիքի կիրառմամբ կարող են նման խնդիրներ լուծելՆկատենք նաեւ, որ առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ իրոք արցախյան ընտրությունների առումով խոշոր խաղեր կան, ու նաեւ պետք է որ լինի այդ խաղերը երկրորդ փուլում եւս շարունակելու որոշակի շահագրգռվածություններ: Ի՞նչ տեղի ունեցավ առաջին փուլում: Եթե Արայիկ Հարությունյանին առաջին հորիզոնական վերցնելը միանգամյան սպասելի էր, ապա  քիչ հավանական տեսք էր ստացել Սորոսի թեկնածուի համարում ունեցող  Մասիս Մայիլյանի երկորդ տեղը: Ընդ որում, անգամ հաշվի առնելով, որ նրա թիկունքին կանգնած  էր նաեւ Սամվել Բաբայանը՝ նախկին կոմանդույուշին, ով այսպես թե այնպես Արցախում որոշակի լծակներ եւ ծավալուն կապեր ունի: Դրանով հանդերձ, երբ Մայիլյանը դարձավ երկրորդը, ապա դա հուշում է, որ հայկական իշխանական համակարգի սորոսական թեւի ամենաակտիվ եւ գործուն աջակցությունը  եղել է, չնայած դրա հետ կապված Մոսկվայից եկած միանշանակ եւ շատ կոշտ ազդակներինՈւ մյուս կողմից, երբ այս իրավիճակում Արայիկ Հարությունյանին հաջողվեց հավաքել 49 տոկոս ձայն, այն դեպքում, երբ աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա տոկոսները որոշակիորեն ցածր էին, ապա դա էլ արդեն ակնարկում է, որ  արցախյան պետական համակարգը ակտիվորեն աշխատել է նրա օգտին: Ու այս տրամաբանությամբ հասնում ենք այն եզրակացությանը, որ առաջին փուլում հիմնական մրցակցությունը  արցախյան իշխանությունների ու հայաստանյան իշխանությունների սորոսական թեւի մեջ էր: Ընդ որում, բուն արդյունքները եւս բավականին տարօրինակ էին. նախնական բոլոր ցուցանիշներով Ա. Հարությունյանը բացարձակ հաղթող էր՝ 54-55 տոկոսով: Ու ահա մի պահի նրա տոկոսների  բավականին տարօրինակ անկում նկատվեց` նվազելով 50-ից մի փոքր ցած ու երկրորդ փուլի ճանապարհ ստեղծելով: Ինչպես Նիկոլն է ասում` Հարությունյանին մի քանի հարյուր ձայն պակասեց, թեեւ պրակտիկայում նման բաների հավանականությունը չնչին է: Իսկ ավելի շուտ այն տպավորությունն է, որ պարզապես Ա. Հարությունյանին  թույլ չտրվեց  առաջին փուլով հաղթող դառնալ, ու ի հայտ եկավ Հարությունյան-Մայիլյան սպասվող երկշաբաթյա  մրցավեճը: Ընդ որում, արդեն իսկ ակնհայտ է, որ այդ փուլը ծայրահեղ սուր է լինելու, հաշվի առնելով, որ նախօրեին Քաշաթաղի Մուշ գյուղում բանը հասավ Հարությունյանի ու Մայիլյանի կողմնակիցների սկանդալային բախումներին: Մի խոսքով, ընթանալու է արցախյան իշխանություններ-հայաստանյան սորոսականներ բախման երկրորդ փուլը, դա կարծես թե զարգանալու է «մարտեր առանց կանոնների» սկզբունքով, ինչը նշանակում է, որ սորոսները Արցախն իրենցով անելու փորձից ձեռք քաշելու միտք էլ չունեն: Այդ դեպքում երկրորդ փուլի հետ կապված ամեն մի սցենար էլ հավանական է, ու «կորոնավիրուսային մահակի» օգտագործումից, իհարկե, որեւէ բարոյական նորմ չի արգելի հրաժարվել:

ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

 

ՄՈՍԿՎԱՅԻ ՌԵԱԿՑԻԱՆ

Թե նման զարգացումներն անվտանգության տեսանկյունից ինչ իրավիճակ կառաջացնի Արցախում, կարելի է ենթադրել: Հաշվի առնելով նաեւ, որ նախ՝ արցախյան ընտրությունները չճանաչելու կոպիտ հայտարարություններ սկսեցին հնչել դեռ հազիվ քվեարկությունն ավարտված: Այդ թվում՝ Կանադայից, որի վարչապետի հետ Նիկոլն այդքան հավեսով սելֆիներ էր անում եւ նույնիսկ նրան եռագույն գուլպա նվիրեց: Կամ էլ Վրաստանից, որտեղ Փաշինյանը վերջերս շուն էր խաղացնում: Այսինքն, այս փաստերը հերթական ակնարկն են, թե իրականում մեր արտաքին քաղաքականությունն ինչ խղճուկ վիճակի է հասել: Իսկ մյուս կողմից դրանք, իհարկե, Բաքվի համար են ծանրակշիռ արտաքին աջակցություն ու ազդակներ: Հաջորդը. դժվար է նաեւ պատահականություն համարել, որ այս կորոնավիրուսային օրերին Բաքուն որոշեց հերթական սահմանային դիվերսիային գնալ: Իսկ դա աշխարհի տրամադրությունները ստուգելու փորձի էր նման՝ այն պահին, երբ աշխարհն այդքան կենտրոնացած է սեփական կորոնավիրուսային խնդիրների վրաԲայց նաեւ հնուց է պարզ՝ Բաքուն արցախյան պատերազմից միշտ էլ ձեռնպահ է մնացել ոչ թե աշխարհի, այլ` Մոսկվայի բացասական ռեակցիայից զգուշանալով: Իսկ այս իրավիճակում ոնց իմանա, թե ինչպիսին է լինելու Մոսկվայի ռեակցիան: Հաշվի առնելով նաեւ այն իրավիճակը, որն ՀՀ-ՌԴ հարաբերություններում առաջ բերեց արցախյան ընտրությունները: Մայիլյանի ՌԴ մուտքի արգելքն այն ծայրահեղ կոշտ քայլն էր, որին Մոսկվան դիմեց՝ ցույց տալով որ սորոսական ներկայացուցչի համարում ունեցողն իր համար ամենաանցանկալի ֆիգուրանտն է: Ու երբ դրանից հետո Մայիլյանն անցնում է երկրորդ փուլ, դա արդեն Մոսկվային ուղղված բացահայտ մարտահրավեր է: Ընդ որում, անկախ նրանից, թե Մայիլյանի այդ արդյունքի հետ կապված Փաշինյանը դեր ունեցել է, թե՝ ոչ, Մոսկվան, բնականաբար, կհամարի, որ այդ մարտահրավերը հենց ՀՀ վարչապետից է գալիս: Ու եթե դրան էլ գումարենք մի շարք այլ խնդիրների հետ կապված այն սրվող ռեակցիան, որը Փաշինյանի նկատմամբ կար Մոսկվայում, ապա կարելի է նաեւ կռահել, թե արցախյան ընտրություններից հետո ինչ վիճակ է ստեղծվելԱյն, որ հենց այս իրավիճակում սկսվեցին խոսակցությունները, թե հայաստանյան ներքին շուկայում գազի գների բարձրացման հայտ է ներկայացվել, իր հերթին հազիվ թե պատահական լինի: Ընդ որում, խոսակցությունը մոտ 30 տոկոսանոց թանկացման մասին է, որն անգամ ամենաստանդարտ իրավիճակում լուրջ ցնցում կլիներ հայաստանյան տնտեսական ու սոցիալական համակարգի համար: Մինչդեռ, ներկայումս ունենք նաեւ կորոնավիրուսային ճգնաժամը, որն արդեն իսկ այդ համակարգերում ցնցումային վիճակ է ստեղծել, ու թե ինչ կլինի, եթե դրան հաջորդի գազի թանկացումը, դժվար չէ հասկանալ: Ընդ որում, հենց այն պահին, երբ հայաստանյան իշխանությունները սկսել էին ակնարկել, թե պատրաստվում են գազի գների նվազեցման բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչեւ իսկ «Գազպրոմին» նման առաջարկ ներկայացրեց: Այսպիսով այն, որ մոսկովյան ռեակցիան այնքան սուր է, որ անգամ կորոնավիրուսային իրողություններն այն չեն արգելակում, արդեն իսկ լուրջ ահազանգ պետք է լիներ Փաշինյանի համար: Սա ստանդարտ իրավիճակում, միայն թե ներկայիս իրավիճակը ստանդարտ համարել չես կարող: Նկատի ունենք, որ առանց Մոսկվայի էլ Փաշինյանը հասցրել է գլխին այն կարգի խոշոր խնդիրներ կուտակել, որ մեկով ավել, մեկով պակասն արդեն գործնականում բա չի փոխում: Սկսած կորոնավիրուսից ու դրա հարուցած` խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամից, վերջացրած այս ամենի ֆոնին նրա երբեմնի վարկանիշից գրեթե հետք չմնալով ու արտաքին բոլոր առանցքային ուղղություններից մեկը մյուսին հաջորդող բացասական գնահատականներով, պետք է որ նրան ամենամոտ ապագայի հետ կապված, մեղմ ասած, լավատեսական հույսեր չառաջացնեն: Սակայն այստեղ խնդիրն ամենեւին էլ Նիկոլի ապագայի հարցը չէ: Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, երբ երկիրը պայթյունից պահում են բացառապես ոստիկանական մեթոդներով, Բաքվի համար է իսկական գտածո: Դեռ, իհարկե, զսպող մեխանիզմներ կան: Բայց դրանք կմնա՞ն, եթե Արցախը Սորոսին նվիրելու խաղը հանկարծ հաջողվի մինչեւ վերջ առաջ տանել...

ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԱՍԱԾՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՌԵԱԼ ՉԷ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА