o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ֆոնին Թրամփի կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով. Forbes

03.04.2020 14:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կորոնավիրուսի ֆոնին Թրամփի կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով. Forbes

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողության վրա, գրում է forbes.com-ը՝ մանրամասնելով, որ նրա հարստությունը 3,1 մլրդ դոլարից հասել է 2,1 մլրդ-ի:

Ըստ վերլուծաբանների՝ դա պայմանավորված է նախագահի ունեցած տարբեր բիզնեսների ոլորտներում արձանագրված բացասական փոփոխություններով:

Թրամփի ակտիվների ընդահանուր արժեքի զգալի նվազումը տեղի է ունեցել մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ ներկայիս ցուցանիշը դեռ էլի կփոխվի:

«Թրամփի՝ երկու ավագ որդիների կողմից կառավարվող կայսրության առանցքը կոմերցիոն անշարժ գույքն է, որը նախքան կորոնավիրուսի պատուհասը գնահատվում էր 1,9 մլրդ դոլար: Մարտի 18-ի դրությամբ դրա արժեքն արդեն իջել էր 1,2 մլրդ-ի: Եվ քանի որ երկրում գործում են կարանտինային պայմաններ, ներդրողներին այս պահին ապահով չեն համարում անշարժ գույքի շուկայում ներդրումներ անելը»,-գրում է աղբյուրը:

Իրավիճակն էլ ավելի ծանր է Թրամփի հյուրանոցների համար: Ինչ վերաբերում է նրան պատկանող գոլֆ ակումբներին, ապա նախագահի՝ մարտի սկզբին 271 մլն դոլար գնահատվող բիզնեսը 20% գնանկում է արձանագրել:

Աղբյուրը հավելում է, որ նախագահի բիզնես պորտֆոլիոյի՝ լավագույն հատվածն այժմ կանխիկ գումարն է: Թրամփը ներկայում 160 մլն դոլար ապահով պահում է բանկային հաշիվների վրա:

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА